Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Աղջկան գերի են վերցրել, հորը՝ սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ․-ի հոկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղը 6-օրյա մարտերից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույն օրվա կեսօրին հրետանու աջակցությամբ գյուղից դուրս էին եկել վերջին պաշտպանական խմբերը։ Բոլորին թվացել է, որ գյուղի բնակչությունն ամբողջովին տարհանվել է, և Շեխերում այլևս ոչ ոք չի մնացել։ Այդ ողջ ընթացքում, իրականությունից կտրված, գյուղում մնացել է երկու մարդ։

79-ամյա Հմայակ Միրզոյանը անկողնային հիվանդ է եղել, միակ խնամողը աղջիկն է եղել՝ 46 տարեկան Գայանեն։ Այն ժամանակ, երբ գյուղի բնակիչները վաղուց արդեն հեռացել են գյուղից, Հմայակն ու աղջիկը շարունակել են մնալ։ Գայանեն ամեն օր գնացել է մոտակա աղբյուրը՝ ջրի, այդ օրը նա աղբյուրից հետ չի եկել։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի երրորդ մասնաշենքում ժամանակավոր բնակվում էր Արցախից տեղահանված մոտ 200 մարդ։ Հունվարյան ցուրտ օր էր, ճաշարանում վեց-յոթ կին շենքում ապրողների համար ուտելիք էր պատրաստում։ Շարժվելու ընթացքում օրվա հերթապահները հատակի սառնությունը չէին զգում, բայց հենց նստում էին միանգամից ձգվում էին դեպի էլեկտրական տաքացուցիչը։ Հերթապահների մեջ էր նաև Գայանեն։

Դեպքից մեկ տարուց ավելի էր անցել, Գայանեն քիչ էր խոսում, միայն այն ժամանակ, երբ հարցն ուղիղ իրեն էր տրվում։ Կողքից կանայք ասում էին, որ հիմա ինչքան որ խոսում է, էլի լավ է, սկզբում առհասարակ ոչինչ չէր ասում։

2020թ․ նոյեմբերի 4-ն էր, Գայանեն հիշում է, որ հերթական անգամ ջրի էր գնացել, աղբյուրի մոտ ադրբեջանցիները իրեն նկատել ու տարել են՝ աչքերը փակ, առանց ուղղությունն ասելու։ Դրանից հետո նա այլևս չի իմացել, թե հոր հետ, որի միակ խնամողը ինքն էր, ինչ է պատահել։

Հմայակ Միրզոյանի տունը Շեխերի արևմտյան մասում է եղել՝ Սողոմոնաց կոչվող թաղում։ Գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հայկական զորախմբերը վերահսկել են այդ հատվածը, երբեմն այդտեղից սնունդ ստացել։ Հոկտեմբերի 22-ից սկսած՝ Շեխերում արդեն նկատվել են հակառակորդի մեծ ու փոքր խմբեր, ինչ-որ պահից սկսած գյուղ մտնելն արդեն վտանգավոր է եղել, այդ ժամանակ հայկական ստորաբաժանումները կենտրոնացված են եղել Շեխերի հարավային բարձունքի վրա, այնտեղից էլ մարտ են վարել։

Սողոմոնանց թաղը, որտեղ Հմայակն ու Գայանեն ապրել են, քարտեզով նայելու դեպքում երևում է, որ գյուղից բավականին կտրված է, ուստի այդտեղ թշնամին դեռևս չէր ներթափանցել։ 

Գյուղում մենակ մնալուց հետո Գայանեն նկատել է, որ Շեխերում այլևս ոչ ոք չկա։ Այդ ժամանակ արդեն կապ չի եղել, որպեսզի զանգեր, չի իմացել, թե ինչ անի, հորն ուր թողնի կամ ինչպես տանի, ու երկուսով մնացել են գյուղում։

Գայանե Միրզոյանը Ադրբեջանից վերադարձել է 2020թ․-ի դեկտեմբերի 12-ին՝ գերեվարվելուց 38 օր անց։ Գալուց հետո իմացել է, որ հայրը համարվում է անհետ կորած, նրա աճյունը մինչև օրս ԴՆԹ փորձաքննությամբ չի նույնականացվել։

Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանը պատմում է, որ գյուղից դուրս գալիս ինքն անձամբ երկու անգամ կարգադրել է, որ գնան Հմայակ և Գայանե Միրզոյաններին տարհանելու, բայց վերջիններս դուրս չեն եկել։

«Գյուղից վերջնական դուրս գալուց հետո ես նոր իմացել եմ, որ իրենք էդպես էլ դուրս չեն եկել, մնացել են Շեխերում»,- ասում է Մ․ Մանգասարյանը։

Գայանեն պատմում է, որ ինքը չէր կարող գյուղից հենց էնպես դուրս գալ, հայրը անկողնային էր, նրան միայնակ չէր կարող տեղափոխել։

2021թ․ սեպտեմբերին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2020թ․ դեկտեմբերի 20-ին Հմայակ Միրզոյանի աճյունը գյուղից դուրս է բերվել, ու գյուղապետը այն նույնականացրել է։

Մխիթար Մանգասարյանի խոսքով՝ ինքը Հմայակ Միրզոյանի դին տեսել է լուսանկարով, նրան ճանաչել է հագուստից ու հաշվի առնելով հանգամանքը, որ աճյունը գտել են Միրզոյանի տնից՝ հաստատել է նրա ինքնությունը։

Հոր աճյունը նույնականացնելու համար Գայանեն այս տարվա առաջին կեսին արյուն է հանձնել, պատասխանը բացասական է եղել, ԴՆԹ-ն չի համընկել։ Հմայակ Միրզոյանը, բացի Գայանեից, ունի նաև երկու աղջիկ, նրանցից մեկը, որ ապրում է Արցախում, հրաժարվել է արյան փորձանմուշ հանձնել, իսկ մյուս աղջիկը, ըստ Գայանեի, ապրում է Ռուսաստանում, նրա հետ կապ չկա։

Գերությունից վերադառնալուց հետո Գայանեն տեղափոխվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, այնտեղ ժամանակավոր բնակվում էին Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մարդիկ։ Շենքի պատասխանատուն՝ Անահիտ Հայրապետյանն, ասում է, որ երբ Գայանեն նոր էր տեղափոխվել, ծորակին ընդհանրապես մոտ չէր գնում, ջրից վախենում էր, հրաժարվում էր լողանալ։ Այդ ամենը եղել է գերության ժամանակ կրած կտտանքների հետևանքով։ Եկած օրվանից Գայանեի հետ հոգեբաններ են աշխատել, բավականին երկար ժամանակ է պահանջվել, որ նրա հոգեկան վիճակը կայունանա։

Մի քանի ամիս է, ինչ Գայանե Միրզոյանը Ծաղկաձորից տեղափոխվել է Արցախ ու շարունակում է ապրել այնտեղ։

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիՏարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով. Իրանի փոխնախագահՓարաքարի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. պայթյnւն չի եղել. Փրկարար ծառայությունԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների. The TouchlineՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբԵրևանը ՀԱՊԿ-ն անօգուտ է հայտարարել. Կրեմլը քարտ-բլանշ է ստացել հաջորդ պատերազմում Փաշինյանին չփրկելու համարՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել
Ամենադիտված