Երեխա է կորել. սա առաջին դեպքը չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Տաշիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Մեծավան բնակավայրի բնակիչ, 2008 թվականին ծնված Սերգեյ Ռոբերտի Անախասյանը:
Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը 1or.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղան առողջական որոշակի խնդիրներ ունի, սակայն «այնքան խեղճ չէ, որ դրսում քնի, մնա».
«Երեկ ժամը 11-ին երեխաների հետ ուխտագնացության է եղել գյուղից մի քիչ վերև գտնվող մատուռում, հետո վերադարձել է, գյուղի սկզբնամասում են տեսել վերջին անգամ: Դրանից հետո տեսնող չի եղել: Ծնողների հետ անձամբ չեմ խոսել, բայց խոսակցություններ կան, որ սա առաջին դեպքը չէ. երկու անգամ պատահել է, որ տանը ծնսողների հետ վիճել է, հետո մեկ-երկու օրով կորել»:
Հավելենք, որ երեխայի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 0254-2-21-02 հեռախոսահամարին: