5,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Ղազախստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 308 կիլոմետր դեպի արևմուտք։ Օջախը եղել է 25 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։