Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ 4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով, դրանից վեց րոպե անց, գրում է Sputnik Վրաստանը:
Էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից հարավ-արևելք՝ Վրաստանի արևմուտքում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։