Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց. Շրջադարձ Ռուսաստանից և Փաշինյանը «կարմիր» ու «սև» բերետավորների պաշտպանության ներքո է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը eadaily.com-ին տված հարցազրույցում վերլուծել է Անդրկովկասում ներկայիս աշխարհաքաղաքական դասավորվածությունը, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելու պաշտոնական Երևանի գործողությունները և Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ 

— 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական գործընթացը միջազգայնացվել է։ Այսօր բազմաթիվ համաշխարհային կենտրոններ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են անդրկովկասյան հիմնախնդիրների մեջ` իրենց աշխարհաքաղաքական շահերը առաջ տանելու համար, ինչը, բնականաբար, բերում է տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության։ Նման զարգացումները կարո՞ղ են Անդրկովկասում լարվածության նոր փուլի պատճառ դառնալ։
— Ելնելով 2020 թվականի պատերազմի արդյունքներից` մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը էապես փոխվել է։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը հաղթողի կարգավիճակից անցել է պարտվողի կարգավիճակի, այլ նաև այն երկրների մասով, որոնք անմիջականորեն ներգրավված էին ԼՂ հակամարտությունում։ Նկատի ունեմ համաշխարհային և տարածաշրջանային այն կենտրոնները, որոնք ֆորմալ, իսկ Ադրբեջանի դեպքում նաև ոչ պաշտոնական` եղել են պատերազմող երկրների կողմից։ Ավելի կոնկրետ, խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի, իսկ գլոբալ առումով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուժերի հավասարակշռության մասին է, քանի որ Անկարան ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է իր բավականին հզոր և զարգացող ռազմական ռեսուրսով, ինչպես նաև ուժեղ դիվանագիտությամբ։ Եվ փաստ է այն, որ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը պարտվեց Թուրքիայի ռազմավարական դաշնակցին։ Տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես` Ռուսաստանը, ստիպված են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և նոր իրողություններում հասնել առավելագույնի, այդ թվում` Անկարայի հետ քաղաքական սակարկությունների միջոցով։ Սակայն, ցավոք, դա Հայաստանում, նաև նրա սահմաններից դուրս, ընկալվում է  որպես սակարկություն Հայաստանի հաշվին։ Ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, դրանում կա ճշմարտության մեծ բաժին։ Ամեն ինչ տանում է նրան, որ ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարության ներկայիս «սիրախաղը» հավաքական Արևմուտքի հետ կարող է հանգեցնել նոր սրացման, թեև ոչ այն մասշտաբով, ինչ 2020 թվականի պատերազմն էր։ Ավելին, տարածաշրջանը մոտ է դրան։ Եվ այդ գործընթացի դետոնատորը կարող է լինել հայ-ադրբեջանական չլուծված խնդիրները, ինչպես նաև պաշտոնական Երևանի աշխարհաքաղաքական «որոնումները»։ Հարցը միայն այն է, թե ապագա սրացումն ու դրա արդյունքները որքանո՞վ կլինեն Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունների շրջանակներում։
— Վերջին շրջանում պաշտոնական Երևանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ` փոխելով իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը դեպի Արեւմուտք։ Ավելին, կարծես թե խոսքը Հայաստանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների արմատական  վերանայման մասին է։ Որքա՞ն հեռու կարող է գնալ աշխարհաքաղաքական այդ տրանսֆորմացիան, և ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը։
— 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանի ղեկավարությունը մեսիջներ հղեց թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին` երկրի արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու մտադրության մասին։ Սկզբում հայտարարվեց, որ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները ռազմաքաղաքական ոլորտում չեն աշխատում։ Հետո ասվեց, որ այդ դաշնակցային հարաբերությունները ոչ միայն չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ նաև դառնում են վտանգի գործոն, քանի որ Ռուսաստան-Արևմուտք ներկայիս առճակատման պայմաններում Երևանը ֆորմալ առումով համարվում է Մոսկվայի դաշնակիցը։ Եղան նաև այլ ամպագոռգոռ հայտարարություններ: Թվում էր, թե Երևանի կողմից «կարմիր գծերի» յուրաքանչյուր հատումից հետո Ռուսաստանը կոնկրետ գործողություններ կսկսի Հայաստանի դեմ։ Սակայն Մոսկվան սահմանափակվում է հիմնականում արտաքին գործերի նախարարության և փորձագիտական հանրության քաղաքական հայտարարություններով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում դրանք դառնում են ավելի ու ավելի կոնկրետ ու կոշտ, և ընկալվում որպես սպառնալիք կամ, առնվազն, նախազգուշացում։ Սակայն երկկողմ հարաբերությունները մեղմելու կոնկրետ քայլեր տեսանելի չեն։ Սկզբունքորեն մեր տարածաշրջանը և, մասնավորապես` Հայաստանը վաղուց դարձել է պրոքսի պատերազմի, առճակատման ասպարեզ, այդ թվում` դիվանագիտական  առումով։ Նկատի ունեմ այն, որ նույնիսկ առանց այս կամ այն  ուժային կենտրոնի անմիջական մասնակցության, կան այլ խաղացողներ, որոնք կարող են ներգրավված լինել Հայաստանի դեմ կոնկրետ գործողություններում։ Այսինքն Ռուսաստանը Երևանին պատժելու խնդիր չունի, քանի որ, օրինակ` Ադրբեջանը, իր շահերից ելնելով, կարող է անել այն ամենը, ինչ իրեն պետք է։ Եվ այդ առումով Մոսկվան ունի ոչ միայն Հայաստանի վրա ազդելու սեփական, այլ նաև տարածաշրջանային ռեսուրսներ։
-Ինչպե՞ս կարող եք բացատրել Երևանի` Մոսկվայից դեպի Արևմուտք թեքվելու նման ռիսկային քայլերը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ունի զգալի ռազմական ներկայություն Հայաստանում և հսկայական տնտեսական լծակներ նրա վրա։ Ավելին, ԱՄՆ-ի և Եվրոպայի օրակարգում այսօր չկա հայ-ռուսական հարաբերությունների խզման դեպքում` Երևանին անվտանգության իրական հուսալի երաշխիքներ տալու կամ  նրա հիմնական տնտեսական լուրջ գործընկերը դառնալու մտադրություններ:

— Վստահ եմ, որ այսօր Հայաստանի ներկայիս իշխանության շուրջ չկա այն աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որը կար բոլոր շահագրգիռ երկրների միջև` 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի վարչապետը բառացիորեն «գցեց» իրեն` հրաժարվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության 9-րդ կետից։ Աշխարհաքաղաքական առումով, Երևանի այս պարտավորությունը Մոսկվայի համար ամենակարևորն է մեր տարածաշրջանում և, մասնավորապես` Հայաստանում իր ազդեցության խորացման առումով։ Որոշակի փուլից, Ռուսաստանը` հասկանալով, թե ում հետ գործ ունի Երևանում, դեպի Ադրբեջան է՛լ ավելի հստակ վերակողմնորոշման ուղղություն վերցրեց։ Եվ դա, պայմանավորված այն հանգամանքով, որ, կրկնում եմ, չկա ռուս-արևմտյան կոնսենսուս, չկան երաշխիքներ ո՛չ Հայաստանի ներկայիս իշխանության հիմնական ներկայացուցիչների, ո՛չ էլ հենց բուն Հայաստան պետության անվտանգության համար։ Սկզբունքորեն, պաշտոնական Երևանն այսօր աշխարհաքաղաքական մեծ ընտրություն չունի, կա՛մ Արևմուտքը, որը դեռևս բանավոր հայտարարությունների և խոստումների մակարդակով որոշակի երաշխիքներ է տալիս, կա՛մ Մոսկվան, որի հետ հարաբերությունները 2022 թվականից գտնվում են «կրիտիկական փուլում»: Այդ համատեքստում շատ կարևոր կարող է դառնալ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա եռակողմ հանդիպումը։ Կարծում եմ, որ հավաքական Արևմուտքը կարող է Հայաստանին անվտանգության կոնկրետ երաշխիքներ առաջարկել, միգուցե Ուկրաինայի դեպքում տեղի ունեցածի նման։ Չեմ բացառում նաև, որ կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, այն է` համաձայնագրերի ամրագրում ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրագույն ղեկավարության մակարդակով։

Վաշինգտոնի և Բրյուսելի համար միայն Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման», այս կազմակերպությունից դե ֆակտո դուրս գալու, կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հետագա ճակատագրի մասին` ակնհայտորեն անբավարար են։ Այսինքն կոլեկտիվ Արևմուտքն իրականում պաշտոնական Երևանին գործարքի պես մի բան է առաջարկում՝ դուք կոնկրետ քայլեր եք ձեռնարկում ՀԱՊԿ-ի դեմ, ինչը նշանակում է, ըստ էության, գործնականում Ռուսաստանի դեմ, և այդ դեպքում կհետևեն նաև իմ կողմից համապատասխան գործողություններ` ձեր անվտանգությանն աջակցելու համար։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը հասկանում է, որ ներկա փուլում Հայաստանը չպետք է կտրուկ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու համար, որպեսզի նվազագույնի հասցնի Երևանի Արևմուտք ուղղվելու վտանգները։

- Որքանո՞վ են իրատեսական այն պնդումները, որ Հայաստանում Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը կարող է լրջորեն ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։

- Հայաստանն, ըստ էության, գտնվում է մի քանի արտաքին ուժերի վերահսկողության տակ։ Զուգահեռաբար տեղի են ունենում արտաքին քաղաքական սրացումներ, մասնավորապես` ակնհայտ է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը. մեր տարածաշրջանում տեղի է ունենում նաև Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակամարտությունը։ Այս և այլ գործոններ ազդում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտը արտաքին քաղաքական միտումների պրոեկցիան է։ Այսինքն, ավանդաբար այն բաժանվում է ըստ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների. կան ուժեր, որոնք ուղղված են դեպի Ռուսաստան և Իրան, կան նաև արևմտամետ ուժեր, որոնք բացահայտ հակառուսական հայացքներ ունեն։ Օրինակ` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, լինելով արևմտյան արտաքին քաղաքական ուղղվածության կողմնակից, այլևս չի թաքցնում իր առաջնահերթությունները։ Մինչդեռ, համակարգային ընդդիմությունը, որը ներկայացվածություն ունի խորհրդարանում, կենտրոնացած է Ռուսաստանի և Իրանի վրա։ Քանի որ Հայաստանում ներքաղաքական պայքարը տեղի է ունենում նաև աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով, տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոնները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և համատեղել իրենց շահերը քաղաքական ուժերի շահերի հետ։

— Որքանո՞վ են ամուր ներկայիս իշխանության դիրքերը, որը, ինչպես շատերն են կարծում, այսպես կոչված համակարգային ընդդիմության լուրջ հակառակորդներ չունի։

— Ինչ վերաբերում է իշխանության ռեսուրսներին, ապա դրանք չափազանցված են։ Վերջին սոցիոլոգիական հարցումները և անցած տարվա Երևանի ավագանու ընտրությունները վկայում են այն մասին, որ իշխանության ընտրական ռեսուրսները ընդամենը մի քանի տարում 80-82%-ից նվազել են մինչև 13-17%-ի: Միևնույն ժամանակ, 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները և բողոքի շարժումը ցույց են տալիս, որ ընդդիմությունն ունի որոշակի փողոցային ռեսուրս։ Ոմանց համար դա կարող է անբավարար թվալ կոնկրետ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար: Սակայն խնդիրն այն է, որ իշխանությունների հակառակորդները պարզապես անարդյունավետ են բողոքի շարժումը կառավարելու հարցում։

Մինչդեռ, նաև փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին վերջին տարիներին չի հաջողվում ինքնուրույն «փողոց հավաքել»։ Այսինքն իշխանությունները կորցրել են վերահսկողությունը փողոցի նկատմամբ, ինչը հայ հասարակության վրա նրանց ազդեցության հիմնական բաղադրիչն էր։ Ըստ այդմ, նրանք կորցրել են ազդեցությունն ընտրողների վրա։ Սակայն Փաշինյանը ուժային ռեսուրս ունի: Դա վերաբերում է հիմնականում ոստիկանությանը, իսկ ավելի կոնկրետ «կարմիր» և «սև» բերետավորներին։ Բայց ոստիկանությունը նույնպես տարասեռ է։ Ուստի մենք կարող ենք հույս դնել միայն մեր քաղաքական համախոհների վրա։ Իսկ Փաշինյանի ներկայիս պարբերական «շրջագայությունները» մարզեր, նույնպես իր ներկուսակցական դիրքերն ամրապնդելու փորձի օրինակ են։ Ներկայիս համակարգային ընդդիմությունը ունեցել է մի քանի դեպքեր, երբ կրիտիկական զանգված է հավաքվել փողոցում` ներքաղաքական գործընթացների և իշխանությունների վարքագծի վրա արդյունավետ ազդելու նպատակով։ Եվ կարծում եմ, որ եթե ընդդիմությունն ավելի վճռական լիներ, դեռ 2021 թվականին կարող էր հասնել իշխանափոխության։ Այսօր համակարգային ընդդիմության մի մասը «մեղքի բարդույթ» ունի 2018 թվականին տեղի ունեցածի համար (նկատի ունի «գունավոր հեղափոխությունը Հայաստանում, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը), իսկ մյուս մասը դեռ դուրս չի եկել 2021 և 2022 թվականների բողոքի շարժումների «տապալման բարդույթից»։

— Այնուամենայնիվ, բացի համակարգային ընդդիմությունից, երկրում կա՞ն այլընտրանքային քաղաքական ուժեր, որոնք կարող են, այսպես ասած, մարտահրավեր նետել Փաշինյանին ու նրա թիմին։

— Չեմ կարծում, որ նոր առաջնորդներ են հայտնվել պայմանականորեն սև-սպիտակ ձևաչափով։ Թեև համակարգային ընդդիմությունը վերջին մեկուկես տարվա իր պասիվ դիրքով, ըստ էության, հնարավոր է դարձրել դա։ Այսինքն, այդ առումով, առանձնահատուկ առաջընթաց չկա։ Սակայն այսօր, Հայաստանն այն վիճակում է, որ կարող է գործել Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնսենսուսային քաղաքական ուժի կամ կոնսենսուսային քաղաքական առաջնորդի իշխանության գալու տարբերակը։

Հավաքական Արևմուտքը` լինելով շատ պրագմատիկ ուժային կենտրոն, լավ է հասկանում, որ Հայաստանում սեփական, զուտ արևմտամետ թեկնածուի «անց կացնելը» բավականին խնդրահարույց է, քանի որ Մոսկվայի ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը երկրում դեռ շատ մեծ է։ Ուստի` կոնսենսուսի տարբերակը նրա համար ավելի ռացիոնալ է։ Նկատի ունեմ, որոշ չափով, 2012-2013 թվականների վրացական սցենարի կրկնությունը, երբ մեծամասամբ Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ համաձայնության արդյունքում` բացարձակ ռուսաֆոբ Սահակաշվիլին և նրա թիմը փոխարինվեցին Մոսկվային ավելի լոյալ քաղաքական ուժով։ Թեև այնտեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռևս շարունակում է մնալ արևմտամետ իր ռազմավարական նպատակներում, բայց միևնույն ժամանակ միանգամայն հավասարակշռված քաղաքականություն է վարում աշխարհաքաղաքական այլ կենտրոնների, մասնավորապես` Ռուսաստանի հետ։ Հայաստանում, հաշվի առնելով տեղական իրողությունները, փոխզիջումային կարող է լինել այն քաղաքական ուժը կամ առաջնորդը, որը միաժամանակ հավատարիմ լինելով Արևմուտքին` հիմնականում ռուսական կողմնորոշում կունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ
Ամենադիտված