Նոր մանրամասներ Ստավրոպոլում կանխված ահաբեկչության մասին․ ինչեր են հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 29-ին ՌԴ ԱԴԾ-ն Ստավրոպոլի շրջանում` մարդկանց զանգվածային կուտակման վայրում ահաբեկչություն էր կանխել, որըկազմակերպել էին Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երեք քաղաքացիներ:
Ձերբակալվածների մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղկացուցիչ մասեր, քիմիական նյութեր և խոցող տարրեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի 30-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ահաբեկչական գործողության նախապատրաստմանը: