Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց հիգիենայի 10 ցնցող փաստ անցյալից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Տաք լոգանքի մասին կանայք անգամ չէին կարող երազել

Եվրոպացիները լվացվում էին հազվադեպ եւ տհաճությամբ, քանի որ համարվում էր, որ ջրում ավելի հեշտ է վարակվել: Կանայք հատկապես վախենում էին լվացվել եւ հետեւել մարմնի ինտիմ մասերի հիգիենային, քանի որ դա համարվում էր ուղիղ ճանապարհ դեպի անպտղություն:

2. Մինչեւ ХVIII դարն ընդունված էր լվանալ միայն բերանն ու ձեռքերը

Դեմքն ամբողջությամբ լվանալ խորհուրդ չէին տալիս անգամ բժիշկները՝ համարելով, որ այն բորբոքումներով եւ անգամ տեսողության կորստով կարող է սպառնալ: Եթե հաշվի առնենք ջրի որակն ու կոյուղու վիճակը, ապա բժիշկներն ունեին հիմքեր նման նախազգուշացման համար: XIX դարում, լոգանքներ սկզբուքնորեն ընդունվում էին հիվանդությունների ժամանակ կամ բժշկի թույլտվությամբ:

3. Լոգանք միասին

Անգամ ХХ  դարում էր նորմալ համարվում, երբ ընտանիքի բոլոր անդամները լողանում էին մեկ լոգարանում (հիմնականում՝ մեծ տաշտակում)՝ առանց ջուրը փոխելու: Սկզբում փոքրերը, հետո՝ մեծերը:

4. Հագուստն ու անկողնու սպիտակեղենը լվացվում էր տարվա մեջ 2-3 անգամ

Մահճակալների կարմիր փայտը նորաձեւ դարձավ, քանի որ տզերն այնքան էլ տեսանելի չէին դառնում դրա վրա: Ընդ որում՝ մահճակալների վրայի  ծածկոցներն էլ իրենց դերն ունեին. դրանց շնորհիվ քնածի վրա վերեւից խավարասերներ չէին ընկնում:

5. Օծանելիքի դերը

Չլվացված մարմնի հոտերը «խլացնելու» համար ազնվական կանայք բուրավետ յուղեր եւ բուսական թուրմեր էին օգտագործում, վարդաջուր, հագուստի տակ չորացրած բուրումնավետ խոտերով բարձիկներ էին դնում: Իսկ Լյուդովիկոս XIV-ի ժամանակ պարզապես հրամայված էր օծանելիք օգտագործել:

6. Առաջին դեզոդորանտը

Առաջին դեզոդորանտն ի հայտ է եկել միայն 1888 թվականին, թեեւ այն դժվար թե կարող էր հաղթահարել քրտինքի հոտը: Իսկական հակաքրտինքային միջոցը 1903-ին է պատրաստվել:

7. Վարսահարդարում

Կանանց սանրվածք անելը տեւում էր մի քանի ժամ՝ սագի ճարպի օգնությամբ (դրանցում շատ լավ զարգանում էին տարբեր միջատները՝ սկսած ոջիլներից) եւ չէին քանդվում շաբաթներով, ուստի նորաձեւությանը հետեւող աղջիկները ստիպված էին քնել հատուկ հարմարեցված անկողնում, իսկ գլուխը քորելու համար հատուկ ձողիկներ էին օգտագործում: Ոջիլների դեմ պայքարելու համար օգտագործվում էր սխտոր եւ մանանեխ: Տղամարդիկ սիֆիլիսի հետեւանքով ճաղատությունը քողարկում էին կեղծամներով:

8. Հատուկ ներքնազգեստ

Մետաքսից ներքնազգեստը բարձրաշխարհիկ կանանց օգնում էր ազատվել ոջիլներից եւ տիզերից, քանի որ սահող գործվածքը նրանց թույլ չէր տալիս հիմնավորվել:

9. «Հատուկ» օրերի հիգիենա

«Հատուկ» օրերին կանայք գործվածքից կտորներ էին օգտագործում՝ յուրահատուկ միջադիրներ պատրաստելով, որոնք նրանք լվանում եւ նախապատրաստում էին հաջորդի համար:

10. Ընդհուպ մինչեւ ХХ  դարի սկիզբը զուգարանի թուղթ չկար

Թեեւ Չինաստանում կայսերական պալատի համար այն դեռեւս պատրաստվում էր  VI  դարից: Մինչեւ սովորական փաթեթների ի հայտ գալը, օգտագործվում էին տերեւներ, խոտ, հետո՝ թերթեր եւ այլն:

P.S. Ի դեպ, ռեվերանսը, որպես քաղաքավարության նշան, մտածել են նրա համար, որպեսզի վատ հոտ արձակող գլխարկը հեռու պահեն մոտ կանգնած կնոջից: Լայնեզր գլխարկներն այդ ժամանակ, ի դեպ, ռազմավարական խնդիր էին լուծում. քանի որ աղբը դուրս էր նետվում պատուհանից, լայնեզր գլխարկները գոնե ինչ-որ կերպ պաշտպանական ֆունկցիա էին կատարում:

P.P.S. Այնպես որ, այսօր այնքան էլ վատ չենք ապրում, այդպես չէ՞:

 

Աղբյուրը՝ Kleo

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան
Ամենադիտված