ԱՄՆ-ը բացահայտ հայտարարում է, որ չի ենթարկվում ՄԱԿ-ի կանոնադրությանը․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը բացահայտ հայտարարում է, որ չի ենթարկվում ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ պատճառաբանելով, որ Գազայի վերաբերյալ երկուշաբթի ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևը պարտադիր ուժ չունի։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել Գազայի հատվածում Ռամադան ամսվա համար անհապաղ զինադադարի պահանջով։