Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին. Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու և Հայաստան գալու պատճառների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ը գրում է

 
Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո հիմնականում ապրում է Ստամբուլում, այս օրերին Երևանում է: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է վերադարձի պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձել վերջերս իր հասցեին հնչած քննադատություններին:
«Վերադարձել եմ, քանի որ եղբայրս հայրիկ է դարձել: Եկել եմ հատուկ տեսնելու եղբորս նորածնին, սակայն ստիպված եմ շուտ վերադառնալ. Հավանաբար 15 օր հետո կրկին Ստամբուլ կգնամ»,- պատմեց մեր զրուցակիցը:
 
Մարիամ Մելիքյանը շեշտեց՝ սխալ են այն լուրերը, թե նա այլևս Ստամբուլում է ապրելու.
«Մենք Ստամբուլում ենք, քանի որ այդպես է պահանջում ամուսնուս աշխատանքը: Այս պահին մտադրություն ունենք բիզնես հիմնել Երևանում կամ Մոսկվայում, այնպես որ սխալ են այդ կարծիքները, թե ես մշտապես Ստամբուլում եմ ապրելու: Հավատացեք, այնտեղ ապրելն առաջին հերթին  ինձ համար է դժվար, ես հեռու եմ հարզատներիցս ու իմ սիրելի երկրից, սակայն որոշումս արդեն կայացրել եմ և պետք է լինեմ ամուսնուս կողքին: Համակարպվելուց և հանդուրժելուց այլ բան ինձ չի մնում, իմ ընտանիքն ինձ համար շատ կարևոր է»,- հստակեցրեց մոդել, դերասանուհին:
 
Մարիամ Մելիքյանը շարունակում է նկարահանվել «Change» սիթքոմում.
«Պայմանավորվեցինք, որ իմ սյուժետային գիծը կշարունակվի սկայպի միջոցով: Ըստ սցենարի՝ իմ հերոսուհին ԱՄՆ-ում է: Ասեմ, որ բավականին հեշտ է հեռվից հեռու այս սիթքոմի մասնակիցը լինելը: Ամեն բան շատ հարթ է անցնում»,- ավելացրեց նա:
 
Խոսելով Ստամբուլում իր զբաղվածությունից՝ Մարիամը պատմեց, որ օրվա մեծ մասը բալիկի խնամքին է նվիրում.
«Այնտեղ դեռևս դայակ չունեմ ու ինքս եմ հոգում բալիկիս հետ կապված բոլոր հարցերը: Ինձ դուր է գալիս իմ առօրյան, ես հնարավորություն ունեմ վայելել դստերս մանկությունը, իսկ դրանից ավելի հաճելի բան աշխարհում չկա»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.
«Աղջիկս արդեն 1.5 տարեկան է: Նա շատ հետաքրքիր բալիկ է, անչափ ակտիվ է, ինչը էլ ավելի դժավարացնում է նրա խնամքը, բայց միևնույն է, ինձ հաճելի է: Նրա հետ մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, սկսել է արդեն մամա, պապա ասել և ազատ քայլել»:
Հարցին, թե բալիկի վրա ինչպե՞ս են անդրադառնում անընդհատ տեղափոխություններն ու տարբեր լեզուները, Մարիամը նշեց.
«Իր համար սա իսկապես դժվար է: Տարբեր լեզուներ լսելը ազդում է, որպեսզի շուտ խոսի: Տանը մենք խոսում ենք հայերեն, մուլտֆիլմներ դիտում է անգլերենով կամ ռուսերենով, իսկ դրսում լսում է թուրքերեն: Արդյունքում՝ չի կողմնորոշվում, թե ինչ լեզվով պետք է խոսի: Ամեն դեպքում, առաջին բառերը հայերենով է ասում, վստահ եմ, հետագայում էլ հայերենով կշարունակի խոսել»:
 
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև վերջերս Մարիամ Մելիքյանի թողարկած տեսանյութին, որտեղ ինքն ու դուստրը մեքենայում թուրքական երաժշտություն էին լսում: Սա մեծ քննադատությունների առիթ էր հանդիսացել, որի մասին խոսելիս՝ դերասանուհին շեշտեց.
«Մենք մեքենայում ռադիո էինք լսում, որի ժամանակ հնչում էր թուրքական երաժշտություն: Չեմ կարծում, որ դա սարսափելի բան է: Արվեստն արվեստ է, ավելին ասեմ՝ վերջերս Թուրքիայում ամեն քայլափոխի կարելի է լսել հայկական երգեր: Օրինակ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի համատեղ «Մի գնա» երգը հիմա ամենատարածված հիթն է այնտեղ: Այն կարելի է լսել սրճարաններում, ռադիոյով: ինքս ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երգիչներին լսում են երիտասարդ թուրքերը ու լիցքաթափվում են մեր երգերի ներքո: Ինչ վերաբերվում է իմ՝ թուրքական երաժշտություն լսելուն, կրկնվեմ՝ դա պարզապես ռադիոյով էր հնչում: Ես ապրում եմ, և չեմ կարծում, թե կյանքս կոնտրոլի տակ պետք է դնեմ, միայն նրա համար, որ մարդիկ չքննադատեն: Ամեն մեկն իր կյանքը ունի, թող իր կյանքն ապրի»:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
Ամենադիտված