Միջազգային հանրությունը պետք է ամուր միասնություն պահպանի ահաբեկչության դեմ պայքարում. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Խստագույն կերպով դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։
Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են։ Միջազգային հանրությունը պետք է ամուր միասնություն պահպանի ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է Բորելը։