Ոչ ոք չի կարող պառակտման թունավոր սերմեր ցանել Ռուսաստանում․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈչ ոք չի կարողանա անհամաձայնության, խուճապի և պառակտման թունավոր սերմեր ցանել Ռուսաստանի բազմազգ հասարակության մեջ։
Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի կոտրվել նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես կլինի նաև հիմա։
«Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն անցել է դժվարին, երբեմն անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Այդպես կլինի նաև հիմա»,- ասել է նա։