Մարտի 24-ը ՌԴ-ում սգո օր է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 24-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Ռուսաստանի քաղաքացիներին հղած ուղերձում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 143 մարդ