«Կրոկուս Սիթի Հոլ»-ը, որտեղ ահաբերկչություն է տեղի ունեցել, պատկանում է Ալիևի նախկին փեսային և նրա հորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում հրդեհ էր բռնկվել: Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ անհայտ անձինք, ըստ նախնական տվյալների, 5 հոգի, ինքնաձիգերից կրակ են բացել, ինչի հետևանքով զոհերի ու վիրավորների առկայության մասին տվյալները ճշտվում են։
Հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին:
Հաղորդվում է մոտ 40 զոհի և 100 վիրավորի մասին:
Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ը պատկանում է ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին և նրա որդուն՝ երգիչ Էմինին: Էմինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:
Նրանք այս պահին գտնվում են տարածքում: Հրդեհը դեռ չեն կարողանում մարել: