Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց 2 ամսով․ պաշտպան (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԴատարանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան այս պահին տեղափոխում են Արմավիր ՔԿՀ։
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել էր ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։