Հանդիպե՞լ է Փաշինյանը ՄԻ 6-ի ղեկավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, բացի արարողակարգային հանդիպումներից, նաեւ նախապես պայմանավորված եւս մեկ փակ հանդիպում ունի անգլիական հետախուզության ծառայության ղեկավարի հետ:
Հիշեցնենք, որ Ռիչարդ Մուրի հետ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էր փետրվարին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում:
Ըստ ամենայնի, այս փակ հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի հակառուսական գործողությունների հաշվետվությունը գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը:
Այդ հանդիպումից Հայաստանի ղեկավարը թերեւս մեկ ակնկալիք ունի, այն է՝ անձնական անվտանգության երաշխիքներ արեւմուտքից, իսկ մյուս կողմին առավել հետաքրիր է Հայաստանի հակառուսական հետագա գործողությունների հաջորդականությունը: