Մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա փորձնականորեն ստուգել մեր երկրի պատրաստակամությունը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը ոչ մեկին խորհուրդ չի տալիս փորձնականորեն ստուգել իր պատրաստակամությունը համարժեք և կոշտ պատասխանի համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ոչ մեկին խորհուրդ չենք տա փորձնականորեն ստուգել մեր երկրի պատրաստակամությունը համարժեք և կոշտ պատասխանի համար»,- ասել է նա։
Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։