Լարսը կրկին փակվել է բեռնատարների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերին Լարս» անցակետով ճանապարհը կրկին երկողմանի փակվել է բեռնատարների համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնում է նա։