Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին պատերազմի առաջին զոհը․ 9-ամյա տղայի մոտ սրտի կանգ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարում ստեփանակերտցի 9-ամյա Գոռ Առստամյանն է։ Սովորում էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում։ 

Նրա տատը՝ Նվարդ Ավանեսյանը MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 19-ին Գոռը սովորականի պես ուրախ-ուրախ պատրաստվել ու դպրոց է գնացել, իսկ ինքը աշխատանքի՝ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։ Տիկին Նվարդը հիվանդանոցի երկարամյա աշխատող է, շատ կապված էր թոռների հետ, բայց Գոռին առանձնահատուկ էր սիրում։

«Աղջիկս ու փեսաս նրա ծնունդին երկար են սպասել։ Մեծ տղան այժմ 18 տարեկան է, Գոռին ունենալու համար բուժումների ճանապարհ են անցել։ Շատ ուշադիր ծնողներ են, հոգատար։ Գոռը 4-րդ դասարանում էր սովորում, մայրը միշտ ուղեկցում էր դպրոց, հետո գնում նրա հետևից, Գոռն էլ ըմբոստանում էր թե՝ «ես մեծ տղա եմ, ինքնուրույն կգնամ, կգամ»»,-ասում է մեր զրուցակիցը։

Նվարդ Ավանեսյանի խոսքով, սեպտեմբերի 19-ին աշխատավայրում խոսակցություններ տարածվեցին, թե թշնամին նախահարձակ գործողություն է սկսել Արցախի դեմ՝ Հարավ գյուղի ուղղությամբ։ Քաղաքում խուճապ կար։

«Զանգեցի աղջկաս, ասացի այսպիսի տեղեկություններ կան, գուցե երեխային բերես դպրոցից, ինքն էլ ասաց՝ «հիմա լուրերի իսկությունը կճշտեմ»։ Զանգեց, ճշտեց, ասացին, որ խուճապ է ընդամենը, ամեն ինչ նորմալ է։ Քիչ հետո կրթության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ «դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, տարածվող խոսակցությունները կեղծ են»։ Որոշակի հանգստացա։ Ժամը 1-ին դուրս եկա ընդմիջման։ Ճանապարհին լսվեցին հրթիռների ձայները՝ բոլոր ուղղություններով ոչ կապ կար, ոչ ինտերնետ»,-հիշում է կինը։

Այդ ընթացքում Գոռն իր ընկերների հետ դուրս է եկել դպրոցից ու կարճ ճանապարհով փորձել են հասնել Ալեք Մանուկյան փողոց։ Ստեփանակերտի վրա թափվող հրթիռներից տղան վախեցել է։ Ընկերներին դիմավորել են իրենց տան անդամները։ Գոռը, որ փորձում էր րոպե առաջ տուն հասնել, վախից ընկել է ճանապարհին։ Մայրն ու եղբայրը նույն ճանապարհով փորձել են հասնել դպրոց ու հանդիպել են նրան գետնին պառկած վիճակում։ Զանգահարել են շտապ օգնություն, որն այդպես էլ չի եկել։ 

«Աղջիկս ու իր տղան երեխային հասցրել են մոտակա զինվորական հոսպիտալ, նրանք ասել են, որ այստեղ բժիշկներ չկան, տարեք մանկական։ Մեքենա է կանգնել ու երեխային տեղափոխել են մանկական հիվանդանոց։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են, բայց Գոռս արդեն մահացած է եղել, վախից սրտամկանի կաթված էր ստացել»,-արտասվում է տիկին Նվարդը։ 

Տատն ասում է, որ Գոռն ուղեկցող այլ հիվանդություններ չի ունեցել, առավել ևս սրտի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ինքը որպես մասնագետ, մի քանի անգամ ստուգել է Գոռին։ Նա անգամ սպորտով էր զբաղվում։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել պատերազմի, վախի ու խուճապի հետևանքով։

«Ուսուցիչը երեխաներին պետք է պահեր ապաստարանում, մինչև ծնողները կգային իրենց հետևից։ Եթե ապաստարանում լիներ, այլ կերպ կդասավորվեին իրադարձությունները։ Կամ կառավարությունը, իմանալով, որ Հարավի կողմից կրակում են, պետք է երեխաներին բաց թողներ»,֊ ասում է մեր զրուցակիցը։ 

Գոռը արցախյան վերջին պատերազմի առաջին զոհն էր։ Նա դեռ հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում էր, երբ բուժանձնակազմը դիմավորեց մյուս գյուղերում վիրավորում ստացած երեխաներին։

«Չեմ ուզում ու չեմ կարող բառերով նկարագրել մեր ապրումները։ Չոքել եմ աղջկաս առաջ, ասացի Գոռն արդեն չկա, պիտի մյուսները փրկվեն։ Այդպես նրան տեղափոխեցինք դիահերձարան։ Գոռի հայրն աշխատանքի բերումով Բերդաձորում էր։ Թե ինչերի միջով ենք անցել՝ պատմելու չի։ Ռուսների միջոցով հազիվ է հասել Ստեփաներտ»։

Սեպտեմբերի 23-ին, քանի որ քաղաքային գերեզմանոցն արդեն թշնամու դիտարկման տակ էր, Գոռը հուղարկավորվեց Ստեփանակերտի հուշահամալիրում։ 

«Մեզ ցավակցելու են եկել նրա դասարանցիներն ու ծնողները։ Դասավանդող ուսուցիչը չեկավ, անգամ չզանգեց։ Նույն վերաբերմունքն էր նաև իշախանությունների կողմից։ Երբ արդեն պարզ դարձավ Արցախի հարկադրաբար հայաթափումը, սեպտեմբերի 28-ին Գոռին հանեցինք ու այրվածքներից մահացածների հետ տեղափոխեցինք Հայաստան»։
Գոռի հայրը՝ Մայիսը, կնոջ եղբոր հետ երեխայի մարմինը տեղափոխելու համար գիշերը այրվածքներից մահացած քաղաքացիների դիերը միայնակ են դիահերձարանից տեղափոխել ավտոմեքենա, քանի որ քաղաքում գրեթե մարդ չկար, օգնողներ չգտնվեցին։

Հայկը 44–օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, նրա ոտքն ամպուտացրել են։ Այդ վիճակում՝ որդուն կորցրած հոր հետ կատարել են այդ աշխատանքը, որ Գոռին էլ իրենց հետ դուրս բերեն Արցախից։

«Թե ինչերի միջով ենք անցել, ինչ ապրումներ ենք ունեցել և այսօր էլ ունենք, միայն գիտենք մենք»,֊ հավելում է տիկին Նվարդը։

9-ամյա տղան վերահուղարկավորվել է Աբովյան քաղաքում։  

Հունան Թադևոսյան

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիՏարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով. Իրանի փոխնախագահՓարաքարի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. պայթյnւն չի եղել. Փրկարար ծառայությունԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների. The TouchlineՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբԵրևանը ՀԱՊԿ-ն անօգուտ է հայտարարել. Կրեմլը քարտ-բլանշ է ստացել հաջորդ պատերազմում Փաշինյանին չփրկելու համարՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել
Ամենադիտված