Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու ենք». կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանն անմահացել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ վառ ու պայծառ երեխա էր, շատ շուտ սովորել է կարդալ, հինգ տարեկանից հաճախել է դպրոց: 2006-2014 թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Երևանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցը։ Ամեն հարցում բոլորին օգնության էր հասնում: Չորրորդ դասարանում անհանգիստ սպասում էի, որ քննությունից դուրս գա: Դուրս եկավ, բայց չէր ուզում տուն գնալ, ասաց, որ օգնել է ընկերներին, ուզում է սպասենք, որ նրանք էլ դուրս գան, տեսնի՝ կարողացա՞ն գրել, թե՞ ոչ: Ընկերասեր էր շատ: Անասելի շատ էր սիրում կարդալ, 14-15 տարեկան կլիներ, երբ ասաց, որ իրեն դուր եկած գրքերը մի քանի անգամ վերընթերցել է: Իր շրջապատում էլ բոլորին մոտիվացնում էր, որ ընթերցեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ելիզավետան՝ Արմենի մայրիկը:

2014-2017 թթ. սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտացված՝ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում։ 2017-2019 թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն» բաժնում։ Փոխադրվելով 3-րդ կուրս՝ Արմենը զորակոչվել է պարտադիր զինծառայության: Զուգահեռաբար 2016-2019 թթ. հաճախել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի «Հովհաննես Հինդիլ յան» մասնաճյուղ՝ որպես «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավար։ Մայրիկն ասում է՝ որդին շատ ուժեղ երեխա էր: «Այնպիսի բազուկներ ուներ, բարձրահասակ էր: Սկաուտական խմբի իր ղեկավարներից ասում էին՝ այն գերանը, որ ինքն էր բարձրացնում, 3-4 հոգով էին բարձրացնում: Ուժային վարժություններ կատարելն իրեն հաճույք էր պատճառում: Սպորտն իր կյանքում կարևոր տեղ ուներ, հաճախել է ֆուտբոլի, լողի, մոտ 2 տարի՝ հրաձգության, լավ նշանառու էր, զբաղվել է բազկամարտով, բավականին մեծ հաջողություններ էր գրանցել, մինչև զորակոչվելը մասնակցեց մի շարք մրցումների և հաղթեց»:

Արմենը շատ էր սիրում շախմատ խաղալ, մեծ հաջողություններ ուներ սիրողական մակարդակում։ Բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, մրցանակներ շահել։ Ռուսական «Մեդվեժոնոկ» մրցույթին նույնպես մրցանակ է շահել։ Երկու տարի ուսանող լինելուց հետո Արմենը պարտադիր զինծառայության է մեկնել 2019 թ.-ի հուլիսի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտի զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում, ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն, Արմենին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 2-ում: Տիկին Ելիզավետան ասում է՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Ոգևորված էր, սովոր՝ ամեն ինչ գերազանց անելուն, նույն կերպ նաև ծառայել է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, կապիտան Ժորա Պետրոսյանն իրեն ասել է՝ այլևս չես կարող շարունակել մարտը, պետք է իջնես դիրքերից ու գնաս հոսպիտալ, բայց Արմենը հրաժարվել է. «Ոչ, ամեն ինչ գերազանց է, պարոն հրամանատար»»:

Արմենը 44 օր մասնակցել է ռազմական գործողություններին, կրակել տարբեր զինատեսակներից: Նորոգել է անսարք ՊԿ գնդացիրը, դուրս բերել իր ջոկին շրջափակումից, վիրավոր վիճակում կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերներին և անծանոթ կամավորներին՝ փրկելով նրանց կյանքը, իսկ հետո վերադարձել է դիրքեր։ Նոյեմբերի 9-ին Արմենը վիրավորվում է ականանետի պայթյունից, մի քանի ժամ անց ականանետի հերթական արկի պայթյունից նա զոհվում է: «Շատ մանրամասներ հետո են մեզ պատմել: Գիշերվանից չի հասցրել հանգստանալ: Արմենը բուսոլի մասնագետ էր (հրետանային դիտարկման մասնագիտական սարքեր՝ հեռաչափ և բուսոլ-խմբ.): Արմենը շատ լավ տեսողություն ուներ: Հրամանատարն ասում է, որ նրան մշտապես հորդորում էր ցերեկները քնել, որ գիշերները կարողանա հաշվարկներ կատարել: Այդ գիշերվանից հետո չի հասցրել հանգստանալ, տեսել է, որ մի քանի հոգի գնում են հացի հետևից, բայց չեն կարողանում բերել, ինքն է գնացել: Հրամանատարը պատմում է. «Նոյեմբերի 9-ի առավոտյան լավ չէր զգում իրեն Արմենը, ասացի, որ գնա հոսպիտալ, բայց չլսեց, հետո մի քիչ հեռու էի գնացել, երբ տղաները հաց էին ուտում, չեմ էլ հասկացել, թե ինչու է վեր կացել ու գնացել...»»:

Պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեմբերի 7-ը, Արմենը զանգահարել է ընտանիքի անդամներին: «Նոյեմբերի 8-ին շատ անհանգիստ էի: Միշտ անհամբեր սպասում էի իր զանգերին, իսկ Արմենն ինձ ասում էր՝ մա՛մ ջան, կոնկրետ ժամի մի սպասիր իմ զանգին, որովհետև կապերը խափանվում են, կապի հետ միշտ խնդիր կա, կարող է այնպես ստացվել, որ չզանգեմ էլ: Ես ավելի շատ սպասում էի, որ երեկոյան պետք է զանգի: Ապրում էինք իր զանգով, իր զանգից հետո մինչև իր մյուս զանգը: Ուղղակի ուզում էինք ձայնը լսել, այդ օրերին դա մեզ բավարար էր: Երբեք չի բողոքել ինչ-որ բանից: Ու միշտ հավատացել եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս, մեղր եմ կերել, նուռ ենք քաղել, պոպոք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի չհավատաս: Ամեն ինչ քողարկել են, մենք էլ միամտաբար հավատացել ենք կամ ցանկացել ենք հավատալ, որովհետև բոլոր ծնողներն էլ հավատացել են»:

Որդիները երկնքից թափվող կրակի, ռումբերի պայթյունների ու չդադարող կրակոցների պահերին անգամ ընտանիքներին հավաստիացրել են, որ ամեն բան կարգին է, իրենք լավ են: Արմենը շուտ է «վերադառնում» տուն: «Երբ դեպքը եղել է, իր հրամանատարը անուն-ազգանունը գրել է, դրել Արմենի կոշիկի մեջ: Ես այդ ընթացքում զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով ինքը զանգահարել էր, ոչ ոք չէր պատասխանում: Միայն վերջում մի տղա պատասխանեց, ասաց, որ հրամանատարի հետ է: «Մի անհանգստացեք իր համար, բոլորիս ինքն է գրկել, իջեցրել: Իր հետ չի կարող վատ բան պատահել»: Բայց մի քանի օր հետո զանգահարեցին ամուսնուս, գնաց Սևան, ինձ թույլ չտվեցին Արմենին տեսնել»: Արմենի ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ապրելու ուժ է տալիս այն, որ պատմի որդու մասին, որ բոլորը ճանաչեն նրան, նրա գործած սխրանքը: «Բացի դա, հավատում եմ, որ հանդիպելու ենք: Փորձում ենք ամուր լինել հանուն կրտսեր որդուս, հիմա նա միայն մեզ ունի»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ) Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության կողմից հետմահու ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է «Խիզախության» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք
Ամենադիտված