ԵՄ-ի համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե ԱՄՆ-ն չաջակցի․ Բորել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիության համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինային աջակցելը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ֆրանսիական Sud-Ouest հրատարակությանը տված հարցազրույցում։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դա իրականություն դառնա, իրավիճակը չափազանց բարդ կլինի։ Դժվար է պատկերացնել, որ մենք կծախսենք 50 միլիարդ եվրո։
Դա, իհարկե, հնարավոր կլինի, եթե դրա համար քաղաքական կամք լինի, բայց ԵՄ-ն ստիպված կլինի շատ ավելի հնարամիտ լինել», - ասել է քաղաքական գործիչը ։