Կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, նրանք չեն տուժել: