Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊակիստանի արևմուտքում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Փորձագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Բելուջիստան նահանգի Նուշկի քաղաքից 68 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն չկա։