Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ, հայտնում են միջզգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Ս.թ. մարտի 14-ի որոշմամբ Նախարարների կոմիտեն մտահոգությամբ է արձանագրել, որ վճռի ուժի մեջ մտնելուց մինչ օրս որևէ քայլ Ադրբեջանը չի կատարել դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ և պարտավորեցրել է մի շարք գործողություններ, որոնք Ադրբեջանը պարտավոր է կատարել մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Մասնավորապես Ադրբեջանը պարտավոր է՝

Որպես անհատական միջոցներ՝

ամբողջությամբ վճարել դիմումատուների կրած դատական ծախսերը,

նախագահի պաշտոնական կայքից հեռացնել հանցանք կատարած անձին ներում շնորհելուն և աջակցելուն ուղղված բոլոր նամակները,

քայլեր ձեռնարկել զբաղեցրած պաշտոնից հանացանք կատարած անձին հեռացնելու ուղղությամբ,

ներկայացնել իր բացատրությունը հանցանք կատարած անձին տրամադրված այլ արտոնությունների վերաբերյալ, որոնք ներպետական օրենսդրությամբ որևէ հիմք չեն ունեցել

Որպես ընդհանուր միջոցներ՝

տրամադրել երաշխիքներ՝ ուղղված նմանատիպ խախտումները կանխելուն, ինչպես նաև նման ծանր խախտումների համար պատժից ազատելը բացառելուն

օրենսդրական փոփոխություններ իրականացնել խտրականության դեմ պայքարի համար և միջոցառումներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև թշնամության վերացմանը

Ադրբեջանին պարտավորեցվել է տեղեկատվություն տրամադրել որոշմամբ արձանագրված բոլոր հարցերի, այդ թվում ներման վերանայման վերաբերյալ, մինչև Նախարարների կոմիտեի 1514-րդ հանդիպումը (2024 թվականի դեկտեմբեր):

Որոշման անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ 

Սույն գործը վերաբերում էր Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության և Հայկ Մակուչյանի սպանության փորձի համար նշանակված ցմահ պատիժը Ադրբեջանի կողմից չկատարելուն։ Սաֆարովին ոչ միայն շնորհվել էր ներում, այլև նա արժանացել էր մի շարք պարգևների և արտոնությունների։

Շուրջ երեք տարի Ադրբեջանը չէր ներկայացնում գործողությունների ծրագիր և միայն 2023 թվականի ապրիլին ներկայացրեց այն։ Նախարարների կոմիտեն նախորդող երկու նիստերի ընթացքում չունեցավ կոնսենսուս Ադրբեջանի գործողությունների ծրագրի և որոշման նախագծի վերաբերյալ՝ գերազանցապես հիմք ընդունելով Հայաստանի ներկայացրած առարկությունները։

ՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համար
Ամենադիտված