Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ։