Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: