Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրենը երազներում պատվիրել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի. փորձում եմ այդպես ապրել». Սուրեն Եսայանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբեք իր վրա չեմ բարկացել: Շատ հետաքրքրասեր էր: Ամեն լավ բանի համար ուրախանում էր, ամեն վատ բանից տխրում, բայց երբեք չէր արտահայտվում: Երբ փորձում էի հարցերի միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, Աստծու անունն էր տալիս: Փոքր տարիքում տերունական աղոթքը սովորեց: Ամեն օր քնելուց առաջ ձեռքերը բարձրացնում էր դեպի երկինք, աղոթում, խաչակնքվում և քնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուրենի մայրիկը՝ տիկին Նարինեն:

Հինգուկես տարեկանում Սուրենը սկսել է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ տղան անընդհատ դրսում խաղում էր, իրեն մի կերպ էր համոզում տուն գալ ու կարծում էր, որ դպրոց գնալու համար այդ տարիքը վաղ է, բայց ուսումնառության առաջին կիսամյակից հետո բոլոր կասկածները ցրվեցին: Սուրենը սովորել է Տաթև դպրոցում, ապա Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, բայց ավարտել է մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկը: Կալկաթայում երեք տարի ուսանելուց հետո չի դիմացել կարոտին ու վերադարձել է հայրենիք: «Ընկերն ու ինքը որոշեցին ուսումը շարունակել Կալկաթայում: Համոզում էր մեզ, այնքան շատ էր ուզում գնալ, որ նկարագրելու չէ: 12 տարեկան էր, հարցազրույցի մասնակցեց: Մաթեմատիկական խնդիրն անթերի լուծեց, հետո հոգեբանը հարցրեց՝ Սուրե՛ն ջան, քեզ ե՞րբ երջանիկ կզգայիր: «Կլինեմ երջանիկ, երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ լինեն երջանիկ: Իսկ կտխրեի, երբ լիներ դրա հակառակը»: Մեկնեց, սովորում էր, բայց ուսումը կիսատ թողեց և վերադարձավ: Ինչպես համառորեն ուզում էր գնալ, նույն կերպ համառորեն ուզում էր վերադառնալ. «Մամա՛ ջան, չեմ ուզում ձեզանից ու իմ հայրենիքից հեռու լինել, իմ ամեն քարին ու թփին կարոտել եմ»:

Երբ իր մոտ պետք է մեկնեի, հետը խոսելիս հարցրեցի Սուրենին, թե ինչ տանեմ իրեն, նկատի ունեի՝ քաղցրավենիք, ուտելիք և այլն: «Մա՛մ, ինչ կբերես, դու գիտես, բայց մեր պատուհանի տակ մի բարդի կա, դրա տակից ինձ մի բուռ հող բեր ու մեր ծորակից ջուր»: Տարա, ընկերներն ասում էին, որ հողը սուրբ մասունքի պես պահում էր: Այնտեղ էլ էր լավ սովորում, իրենից բոլորը գոհ էին: Սուրենը փաթաթվում էր ինձ ու ասում՝ մեծ մարդ եմ դառնալու, որ դու ու պապաս միշտ հպարտանաք ինձանով: Ինքն էլ իր ապարանյան արմատներով էր հպարտանում»: Սուրենը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել է Ֆրանսիական համալսարանի «Կառավարում» բաժինը:

Հասցրել է մեկ տարի ուսանող լինել: «Երբ փոքր էր, ասում էր՝ պապայիս նման ճարտարապետ եմ դառնալու, շենքեր կառուցեմ: Բայց հասուն տարիքում որոշումը փոխվեց՝ մա՛մ ջան, շենացնելու եմ երկիրս»: Սուրենը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. հուլիսի 23-ին: Ծառայում էր Ջրականում: Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում ծնողները մեկ անգամ կարողացան Սուրենի մոտ մեկնել, երկու օր մնալ նրա հետ: «Մեկ գիշեր մնաց մեզ հետ, երկրորդ գիշերն էլ կարող էր, բայց հարցրեց ինձ՝ մա՛մ, շա՞տ կնեղվես, որ գնամ, զորամասս կարոտել եմ: Գնաց, ինձ ասաց՝ մա՛մ, գերազանց եմ ավարտելու ծառայությունս. «Նախ՝ վարձս հիսուն տոկոսով կզեղչվի, բայց ամենակարևորը՝ գերազանց ծառայությունն ինձ համար նպատակ է»:

2019 թ.-ին մեկնել էր աղջկաս մոտ Շվեյցարիա, իրեն համոզել էին, որ մնա, ասել էին, որ ուսումը կարող է այնտեղ շարունակել, բոլոր տվյալներն ունի, հինգ լեզու գիտեր, իսկ Սուրենը պատասխանել էր՝ ամեն եկող որ մնա, բա իմ հայրենիքին ո՞վ է տեր կանգնելու»: Պատերազմի սկսվելու պահից ընտանիքն ամեն օր խոսել է Սուրենի հետ: «Վախենալով, որ իր գտնվելու վայրը կարող են որոշել և թիրախավորել՝ միշտ ասում էի՝ ուղղակի մեկ րոպե խոսիր, ձայնդ լսենք, որ իմանանք՝ քեզ հետ ամեն ինչ կարգին է, կամ ուղղակի հաղորդագրություն ուղարկիր: Սուրենը մեզ հավաստիացնում էր, որ ապահով տեղում է: Հոկտեմբերի 4-ից 5-ն իրենց տեղափոխել են Հադրութ: Զանգեց հայրիկին, խնդրեց առանձնանալ բոլորից. «Ամեն մեկը մի ուղղությամբ փախչում է, հրամանատար չկա, չգիտենք, թե որ կողմ գնանք»:

Հայրիկն ասել էր, որ կզանգի իր հրամանատարին, որոշ ժամանակ անց արդեն Սուրենը զանգեց հրամանատարի հեռախոսից, ասաց, որ միասին են, հանգիստ լինենք»: Սուրենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, ամեն դեպքում այդ օրն է եղել Սուրենի վերջին զանգն իր ընտանիքին: «Մի տղա կա՝ Էրիկը, որը հետո հայտնվել է գերության մեջ, պատմում է, որ Հադրութում սկսված խառնաշփոթի պահին, երբ բոլորն սկսել են այս ու այն կողմ վազել, Սուրենն ասել է՝ վայ, ինձ էլ կպավ, Էրիկը ցանկացել է օգնության հասնել, Սուրենն ասել է՝ չես հասցնի, փախի: Ոչ ոք Սուրենին զոհված չի տեսել: Այդ է պատճառը, որ մինչ օրս չեմ հավատում, որ մեզ տրված մարմինն իմ որդունն է:

Չորս անգամ ԴՆԹ հետազոտություն արեցին, երեք անգամ հերքվեց, որ Սուրենի մարմինն է: Երբ երրորդ անգամ արված հետազոտությունից հետո ասացին, որ ինձ հետ առհասարակ համընկնում չկա, անասելի բարկացա, տհաճ զրույց ունեցանք հիմնարկի տնօրենի հետ: Երևի որոշեցին ազատվել մեզանից, երկու օր հետո զանգ ա հ ար եցին ու հայտ ն եցին՝ համընկնում ունեք, կարող եք գալ ձեր տղայի մարմնի հետևից: 2020 թ. դեկտեմբերի 1-ին զանգ ստացանք, որ իր փաստաթղթերով մարմին են գտել: Այդ օրվանից սպասման մեջ ենք եղել մինչև հունվարի 3-ը, երբ հայտնեցին, որ համընկնում կա: Մինչ օրս ամուսինս խունկ չի ծխում, տապանաքարի վրա մահվան ամսաթիվը ջնջել է տվել, Սուրենը դիպուկահարների դասակում էր, դիպուկահար է նկարել տվել: Չենք հավատում, որ Սուրենն այնտեղ է»: Ապրելու ուժ գտնելու մասին: Երբ այս հարցն էի տալիս տիկին Նարինեին, աչքերիս առաջ բարձրահասակ, հաղթանդամ, բաց գույնի աչքերով ժպտադեմ Սուրենն էր:

Չնայած այս օրերին իր ֆիզիկական բացակայությանը, նա բոլորիցս ավելի ողջ է ու ներկա: «Քանի հոգի ինձ պատմել է, որ Սուրենին տեսել է իր երազում, նա էլ ասել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի: Պատկերացնում եմ, որ դա հաստատ իր սրտով չէր լինի: Բոլորս ապրում ենք այնպես, ինչպես Սուրենը կուզեր, որ ապրեինք: Նա զոհվել է, եթե, իհարկե, զոհվել է, հանուն նրա, որ մենք ապրենք: Փորձում եմ այնպես ապրել, որ արժանի լինեմ տղայիս հետ հանդիպմանը: Փորձում եմ ուժեղ լինել ու իմ ուժը փոխանցել աղջիկներիս, որ իրենք էլ կարողանան լիարժեք ապրել: Ուղղակի ուզում եմ մտածել, որ Սուրենն ինձանից հեռու է ապրում, հակառակ դեպքում այս իրականությունից կարելի է խելագարվել»:

Սուրենի տապանաքարի վրա նրա իսկ խոսքերն են, որոնք մարգարեության պես են հնչում. «Մարդ կա՝ ծնվում է ապրելու համար, մարդ կա՝ մեռնում է հավերժ ապրելու համար»: 2020 թ. հուլիսի 20-ին, նախքան Հայկական բանակ զորակոչվելը, Սուրենը հագել է հայրիկի ընկերոջ նվիրած զինվորական համազգեստը, կանգնել հայելու առաջ, նկարվել, սոցիալական ցանցի իր էջում տեղադրել նկարը ու գրել. «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»…

Հ. Գ. - Սուրեն Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Երրորդ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայություն
Ամենադիտված