Հետախուզվում էր սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 14-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Մհեր Մ.-ն:
Նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: