Հրդեհ՝ Կասյան փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 14-ին, ժամը 12:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի (նախկին Կասյան փողոց) շենքերից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Երևանի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:17-ին: Բնակարանի ննջասենյակում (մոտ 40 քմ) այրվել է մահճակալ և ջերմահարվել է գույք:
Փրկարարները շենքի մուտքից տարհանել են մեկ բնակչի: