Ադրբեջանը Իսրայելից կգնի Sky Dew վաղ զգուշացնող աէրոստատ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Իսրայելից Sky Dew ռադիոլոկացիոն աէրոստատ գնելու Բաքվի մտադրության մասին, գրում է beta.newsru.co.il-ը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Սակայն քանի որ այդ համակարգը Իսրայելը մշակել է ԱՄՆ-ի հետ միասին, ապա դրա համար կպահանջվի նաև Վաշինգտոնի համաձայնությունը։
Sky Dew (Tal Shamayim) ռադիոլոկացիոն աէրոստատ համակարգը, որն ամենամեծն է աշխարհում, մշակվել է Զենքի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման գործակալության (MAPAT) Homa (Պատ) վարչության կողմից ԱՄՆ Հրթիռային պաշտպանության վարչության (MDA) հետ համատեղ:
Համակարգը նախատեսված է Իսրայելի օդային տարածքը ավելի լավ վերահսկելու և թևավոր հրթիռներին ու անօդաչուներին հետևելու համար: Այն ի վիճակի է հայտնաբերել ցածր թռչող թիրախներ, մյուս կողմից նա ունի հետևելու առավելագույն բարձրություն։
Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող ամենախոշոր երկրներից մեկն է, թեև այդ հարցում միակը չէ: Վերջերս հայտնի էր դարձել, որ Բաքուն մարտական ինքնաթիռներ է գնում Պակիստանից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը