Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանում չեն գիտակցում ֆրանսիացի «հովանավորների» իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երեւանի եւ Փարիզի միջեւ կապերի խորացման մասին հարցին։
«Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը, եթե նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կօգտագործեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ»,- ասել է Զախարովան։