Երևանի տրանսպորտի ոլորտում թալանի ամսական շրջանառությունը կազմում է առնվազն 1 միլիոն դոլար. «Մայր Հայաստան»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանում տրանսպորտի ոլորտում թալանի ամսական շրջանառությունը կազմում է առնվազն 1 միլիոն դոլար։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը։
«Ուզում եք ասել, որ այսքան տարի իշխանություններն այս թալանը չէի՞ն նկատել։ Իշխանությունները շահում են «ստվերից», ախորժակը ուտելուց է գալիս, ուստի որոշեցին ուղեվարձը բարձրացնել 300 դրամի»,- նշեց նա։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունները «փող են պոկում քաղաքացիներից»։
«Եթե «ստվերը» կրճատվի, ապա ինքնարժեքը նույնպես կնվազի, ինչը կթեթևացնի բյուջեն։ Դա հնարավոր է անել միայն երթևեկության համար անկանխիկ վճարման ներդրման միջոցով»,- ընդգծեց Ստեփանյանը։