Ղարաբաղից ավելի քան 11 հազար բռնի տեղահանված քաղաքացիներ Հայաստանում աշխատանք են գտել. ԿԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղից ավելի քան 11 000 բռնի տեղահանված քաղաքացիներ աշխատանք են գտել Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Նրա խոսքով՝ դա դրական ազդեցություն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման վրա։ «Դա, իր հերթին, աստիճանաբար կլուծի պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռման խնդիրը, որը կա»,- նշել է նա։