Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի բլոգերը՝ հայ աղջիկների թերությունների, նրանց ծաղրելու և քննադատողներից անձամբ պատասխան պահանջելու մասին

ՎԻԴԵՈ

Հայ տղան ծաղրում է հայ աղջիկներին և կատակով խոսում լուրջ թեմաների շուրջ»… Այս վերնագրով նյութը օրեր շարունակ համացանցի ամենաքննարկված թեմաներից մեկն էր, իսկ նյութի «հերոսը» հասցրեց կարճ ժամանակահատվածում մեծ հայտնիություն ձեռք բերել, ավելին` արժանանալ համացանցային օգտատերերի քննադատություններին, որոնք շատ հաճախ անցնում էին թույլատրելի սահմանը: Asekose.am-ը զրուցել է մասնագիտությամբ ֆինանսիստ 27-ամյա բլոգեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ` բլոգի ստեղծման գաղափարի, հայ աղջիկներին ծաղրելու, նրանց առավելությունների ու թերությունների, իր հասցեին հնչող քննադատությունների մասին և ոչ միայն:

«Բլոգի ստեղծման գաղափարը ծագել է շատ պատահական: Ես ֆեյսբուքում ունեի բլոգ` «Luxury Of Instagram» անունով, որը 40.000 հետևորդ ուներ: Նմանտիպ գրառումներ էի անում, որոնք բավական լայն տարածում էին գտնում: Մի անգամ մեքենայիս մեջ Instgram-ի համար նոր ծրագիր էի ներբեռնել, որը հնարավորություն էր տալիս ձայնը բարակեցնել, որի հետևանքով ծիծաղելի վիճակ էր ստեղծվում: Երբ առաջին անգամ տեսանյութ նկարեցի, որն ընկերներիս կողմից հավանության արժանացավ, որոշեցի առանձին էջ բացել: Բլոգը կոչվում է «Ազատ խոսք», քանի որ այստեղ կարող եմ հանգիստ ամեն ինչից խոսել, այդ առումով որևէ խնդիր չունեմ»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Անդրանիկը:

Անդրադառնալով տեսանյութերի թեմաների ընտրությանը` մեր զրուցակիցը նշեց.

« Թեմաներն արդեն վաղուց գիտեի, քանի որ բազմաթիվ աղջիկների ու տղաների հետ եմ շփվել, բոլոր այդ խոսակցություններն իմ կողքով անցել են, կամ անձամբ եմ առնչվել դրանց հետ: Ես բարձրաձայնում եմ մարդկանց թերությունների մասին, սիրում եմ այդ թեմաներն արծարծել, իսկ թե ում է դուր գալիս, ում` ոչ, դա ինձ հետաքրքիր չէ: Ես սա չեմ անում PR-ի համար, անում եմ պարզապես հաճույքի համար, քանի որ ճիշտն եմ ասում: Ես սա չեմ անում, որ մարդիկ նեղանան, այլ որ այդպիսի կյանքով ապրողը մտածի, որ դիմացինն ամեն ինչ հասկանում է, որ նրանց այդ քայլերը կողքից ծիծաղելի են թվում: Ուզում եմ ասել, որ տղաներն այսօր ամեն ինչ հասկանում են` ֆոտոշոփ, պլաստիկ վիրահատությունների արդյունք և այլն»:

Անդրանիկը նշում է, որ ինքը չի ծաղրում հայ աղջիկներին, այլ միայն նրանց, ովքեր իրենց վարքագծով խաթարում են հայ աղջկա իրական կերպարը:

«Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իմ մեջ ատելություն կա, բայց դա այդպես չէ, ես ծաղրում եմ այն մարդկանց, այն աղջիկներին, ովքեր հայի պատիվը գետնով են տալիս, ծաղրում եմ այն աղջիկներին, ովքեր հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Ուրախ եմ, որ այդ տեսակի հայ աղջիկները 20% են կազմում: Ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ ծաղրելու հայ աղջկան: Լավ աղջիկներն այսօր կա՛մ աշխատում են ամբողջ օրը, կա՛մ սովորում են, ամեն դեպքում ես այդպես եմ մտածում: Հայ աղջիկները գեղեցիկ են, պլաստիկ վիրահատությունները հաշվի չեմ առնում (ծիծաղում է): Իմ կողքի աղջիկը պետք է լինի պարզ ու հավատարիմ, իմ կողքին լինի՝ առանց հաշվարկների, ինչը մեզանում շատ է պակասում: Ցանկանում եմ, որ մարդիկ պարզապես չնեղանան ինձանից: Ես այս էջը բացել եմ, որպեսզի ազգովի խոսենք սխալ ապրող մարդկանց մասին, նրանց թերությունների մասին: Թող ինձանից շատ ոչ մեկը չսիրի հայ աղջկան. եթե տեսնեմ, որ օտարերկրացին նեղացնում է թեկուզ ամենավատ վարքով աչքի ընկնող հայ աղջկան, նրան կվերաբերվեմ ամենավատ թշնամուս նման»,-  անկեղծացավ մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին`ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նա մեծ մասամբ անդրադառնում է հայ աղջիկների թերություններին` այդ ձևով կարծես պաշտպանելով հայ տղաներին, ովքեր ևս զերծ չեն թերություններից, Անդրանիկը պարզաբանեց.

«Երբ աղջիկների թեման սպառվի, կանցնեմ արդեն տղաների թեմային: Մոտ 50 տեսանյութ նվիրված է աղջիկներին, մոտ 50 տեսանյութ էլ կլինի տղաների մասին: Այնպես չէ, որ տղաների մասին չեմ խոսում, պարզապես կարծում եմ, որ տղաներին ավելի շատ բան է կարելի, քան աղջիկներին: Ես տղա- աղջիկ հավասարությանը կողմ չեմ, մենք Եվրոպայում չենք ապրում»:

27-ամյա բլոգերը կարդում է իր հասցեին հնչող բոլոր քննադատությունները, բայց խոստովանում է, որ անձնական վիրավորանք հասցնող բոլոր մարդկանց անձամբ է պատասխանում: 

« Առանց տեսանյութերը նայելու`մարդիկ միանգամից վատ մեկնաբանություններ են գրում` թող գնա իր ծնողին ծաղրի, իր քրոջը ծաղրի և այլն: Եթե մարդիկ նայեն տեսանյութերը, կհասկանան, թե ես որ տեսակի աղջիկներին եմ ծաղրում: Ես կարդում եմ բոլոր մեկնաբանությունները: Ես այն բլոգերներից չեմ, որ չափից դուրս վատ մեկնաբանություններին չպատասխանեմ: Եթե մարդիկ անցնում են արդեն անձնական վիրավորանքի, անդրադառնում իմ ծնողներին ու իմ դաստիարկությանը, ես նրանց համարժեք պատասախան եմ տալիս: Եթե նմանատիպ մեկնաբանություն գրողն իգական սեռի ներկայացուցիչ է, ապա հարցը լուծում եմ նրա ամուսնու կամ եղբոր հետ: Չեմ թողնի, որ որևէ մեկը մտածի, որ ես սովորական բլոգեր եմ, և ինչ ուզեն, կարող են իմ հասցեին գրել՝ մտածելով, որ, միևնույն է, ինձ չի հասնելու, և դրա պատասխանն անձամբ ինձանից չեն ստանալու: Ես անձամբ որևէ մեկին չեմ վիրավորում, որևէ մեկի անունը չեմ շեշտում, ես խոսում եմ մարդկանց ընդհանուր տիպի մասին: Եթե որևէ մեկն իմ ասածներն իրեն է վերագրում, դա արդեն նրա խնդիրն է, նշանակում է, որ նա իրեն տեսնում է իմ նկարագրած տեսակի մեջ: Պատասխանում եմ միայն անձնական վիրավորանք հասցնողներին, իսկ պարզապես վատ մեկնաբանություններին ուշադրություն չեմ դարձնում. օրինակ՝ եթե գրեն, որ լավը չէ, հիմարություն է, ես ոչինչ չեմ կարող ասել կամ անել, որովհետև դա մարդու կարծիքն է: Ինձ վիրավորողները հիմնականում կա՛մ դեռահասներն են, կա՛մ այն տիպին պատկանող մարդիկ, որոնց ես անդրադառնում եմ իմ տեսանյութերում»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս իր տեսանյութերով մի նպատակ է հետապնդում.

«Այն ամենը, ինչ ես ասում եմ, բոլորն էլ գիտեն իրենք իրենց ներսում, պարզապես ես բարձրաձայնում եմ, այսպես ասած՝ ազգովի հայտարարում եմ: Ես նպատակ ունեմ, որ իմ նկարագրած աղջիկները, տեսնելով իմ տեսանյութերը, հասկանան, թե իրականում ինչ են մտածում իրենց մասին հայ տղաները: Իմ նպատակն այն չէ, որ նրանք փոխվեն, քանի որ կարծում եմ, որ նման մարդիկ չեն փոխվում, ինչն ինձ համար, իհարկե, ցավալի է: Ես չեմ կարող խղճալ նման մարդկանց, քանի որ իրենց վիճակի միակ մեղավորը հենց իրենք են»:

Մեր այն դիտարկմանը, որ համացանցային օգտատերերից շատերն են նշում, որ նմանատիպ տեսանյութերն իրականում ունեն կոնկրետ հասցեատեր, և ինքն այս քայլին է դիմել` ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, Անդրանիկը նշեց.

«Նման բան չկա: Ճիշտ է, ես ունեմ սիրած աղջիկ, ով ինձ անընդհատ մերժում է, բայց մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունեն: Նա կմ-ով հեռու է այն հայ աղջիկների տիպից, որոնց ես անդրադառնում եմ իմ բլոգում, ինչը նշանակում է, որ այս տեսանյութերը նրա՝ ինձ մերժելու հետ բացարձակ որևէ կապ չունեն»:

Անդրադառնալով իր ապագա ծրագրերին` մեր զրուցակիցը նշեց.

«Մայիսից մեծ նախագիծ եմ սկսում, որն իր տեսակով առաջինն է լինելու Հայաստանում. լինելու են պրոֆեսիոնալ նկարահանումներ լուրջ վայրերում, բարձր կարգի մեքենաներում, որոնցում ներգրվված են լինելու արտասահմանից եկած մարդիկ: Ես 2 առաջարկ եմ ստացել դրսից, և նկարահանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները նրանք են ապահովում, բայց սցենարը ես եմ գրելու: Այդ տեսանյութերը լինելու են ռուսերենով, քանի որ դրանք մեծ մասամբ լինելու են ռուսական լսարանի համար, բացի դրանից հայերը, միևնույն է, հասկանում են ռուսերեն: Սրանք չեն լինելու պարզապես սելֆիատիպ վիդեոներ, այլ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք է տարվելու»:

Զրույցի վերջում հավելենք, որ Անդրանիկ Բաղդասարյանը հայ դիզայներ Ռուբեն Բադասարյանի եղբայրն է: Հիշեցնենք, որ Asekose.am-ը առիթներ ունեցել է անդրադառնալու երիտասարդ դիզայների և աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի համագործակցությանը:

 

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան 

 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»
Ամենադիտված