«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալը գամել է ոտքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը մարտի 18-ին կատարել է ինքնախեղում` ոտնաթաթի մատերի թաղանթից հատակին գամելու միջոցով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը վերը նշվածի վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի փակ տիպի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը (նախկինում 5 անգամ դատապարտված) հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, մասնավորապես` որպեսզի իր խցի դուռը շուրջօրյա բաց լինի: Բավարարում չստանալով` մարտի 18-ին կատարել է ինքնախեղում` ոտնաթաթի մատերի թաղանթից հատակին գամելու միջոցով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ` ինքնախեղումը դադարեցնելու նպատակով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» դատապարտյալ Գ. Մելքոնյանը դատապարտվել է 31.10.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 5 տարվա ազատազրկման: