Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զենքի ներմուծումը Եվրոպա աճում է, Ռուսաստանից արտահանումը նվազում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին եվրոպական երկրները գրեթե կրկնապատկել են զենքի հիմնական տեսակների ներմուծումը, Ֆրանսիան զենքի խոշոր արտահանողների վարկանիշով առաջ է անցել Ռուսաստանից, գրում է dw.com-ը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը զգալի ազդեցություն է ունենում զենքի համաշխարհային առևտրի վրա։ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը(SIPRI) իր տարեկան զեկույցում համեմատել է 2019-2023 թվականների վերջին շրջանը 2014-2018 թվականների հետ և բացահայտել մի շարք կտրուկ փոփոխություններ: Թեև վերջին հինգ տարիների ընթացքում զենքի միջազգային փոխանցումների համաշխարհային ծավալը փոքր-ինչ նվազել է՝ 3,3 տոկոսով, եվրոպական երկրները գրեթե կրկնապատկել են զենքի հիմնական տեսակների ներմուծումը (+94 տոկոս): Զենքի շատ ավելի մեծ ծավալներ են հոսել Ասիա, ինչպես նաևՄերձավոր Արևելք, որտեղ գտնվում են տասը խոշոր ներկրողներից ինը:
Նախորդ տարվա զեկույցի համեմատ զենքի արտահանման առաջատար եռյակում մեկ փոփոխություն է եղել։ Առաջին դիրքը դեռ վստահորեն զբաղեցնում է Միացյալ Նահանգները, որի արտահանումը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 17 տոկոսով, ինչը հանգեցրել է համաշխարհային սպառազինության ընդհանուր արտահանման մեջ նրա մասնաբաժնի 34-ից 42 տոկոսի ավելացման։ 2019-ից 2023 թվականներին Միացյալ Նահանգները խոշոր սպառազինություն է մատակարարել աշխարհի 107 երկրների, ավելի շատ, քան նախորդ բոլոր ժամանակաշրջաններում և շատ ավելի, քան զենքի ցանկացած այլ արտահանող։ «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի տնտեսական և աշխարհաքաղաքական գերակայությունը վիճարկվում է զարգացող երկրների կողմից, Ամերիկան ամրապնդել է իր գլոբալ դերը որպես զենք մատակարարող, որը նրա արտաքին քաղաքականության կարևոր ասպեկտ է՝ ավելի շատ զենք արտահանել ավելի շատ երկրներ, քան երբևէ անցյալում», - ասել է SIPRI Weapons ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը:
Կարևոր է նաև, որ ԱՄՆ-ին է բաժին ընկնում 2019-2023 թվականներին եվրոպական երկրների կողմից ներկրված զենքի մոտ 55 տոկոսը, ինչը 20 տոկոսով ավելի է, քան 2014-2018 թվականներին։ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ԱՄՆ-ից զենք ներկրելու որոշումները պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ տեխնոլոգիական, ռազմական, ֆինանսական, ներառյալ անդրատլանտյան հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը, նշվում է փաստաթղթում։ «Եթե առաջիկա տարիներին փոխվեն անդրատլանտյան հարաբերությունները, ապա զենքի գնումների եվրոպական քաղաքականությունը նույնպես կարող է փոխվել», - ասել է SIPRI-ի տնօրեն Դեն Սմիթը:
Փոխարինելով Ռուսաստանին զենք արտահանողների թվում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան, որի զենքի արտահանումն աճել է 47 տոկոսով, իսկ համաշխարհային մատակարարումների մեջ նրա մասնաբաժինը հասել է 11 տոկոսի (2014-2018 թվականներին՝ 7,2 տոկոս)։ Ֆրանսիական սպառազինության արտահանման աճը հիմնականում պայմանավորված է եղել Հնդկաստան, Կատար և Եգիպտոս մարտական ինքնաթիռների մատակարարմամբ։ Միաժամանակ Հնդկաստանը դարձել է ֆրանսիական զենքի խոշորագույն ներկրողը, որին բաժին է ընկնում Ֆրանսիայից ռազմական մատակարարումների գրեթե 30 տոկոսը։
Ռուսական զենքի արտահանումը գրեթե կիսով չափ կրճատվել է, նա սպառազինություն մատակարարողների համաշխարհային վարկանիշում անցել է երրորդ տեղը։ 2019-2023 թվականներին Ռուսաստանի Դաշնությունից զենքի արտահանումը կրճատվել է գրեթե կիսով չափ՝ 53 տոկոսով, և նրա մասնաբաժինը համաշխարհային մատակարարումների մեջ նվազել է 10 տոկոսով և հավասարվել Ֆրանսիային։ Վերջին հինգ տարիների ընթացքում ռուսական ռազմական արտահանման անկումը սրընթաց է եղել, նշվում է զեկույցում։ Ռուսաստանի որպես գլոբալ զենք մատակարարողի դերի նվազման մեկ այլ նշան էլ այն է, որ եթե 2019 թվականին Մոսկվան զենք է մատակարարել 31 պետության, ապա 2022 թվականին ընդամենը 14-ի, իսկ 2023 թվականին 12-ի:
2019-2023 թվականներին ռուսական զենքի արտահանման ընդամենը երկու երրորդն ուղղվել է երեք երկիր՝ Հնդկաստան (34 տոկոս), Չինաստան (21 տոկոս) և Եգիպտոս (7,5 տոկոս): ՆախկինումՀնդկաստանը ռուսական զենքի ամենամեծ ստացողն էր, սակայն 2014-2018 թվականների համեմատ ասիական այդ երկիր արտահանումը կրճատվել է 34 տոկոսով, դեպի Չինաստան 39 տոկոսով, դեպի Եգիպտոս 54 տոկոսով։ Փորձագետները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում ռուսական զենքի արտահանումը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ցածր կմնա 2014-2018 թվականներին ձեռք բերված մակարդակից:
Գերմանիան պահպանել է հինգերորդ տեղը զենքի խոշոր արտահանողների վարկանիշում։ Դիտարկվող ժամանակահատվածում նրա արտահանումը նվազել է 14 տոկոսով, իսկ երկրի մասնաբաժինը համաշխարհային մատակարարումներում նույնպես փոքր-ինչ նվազել է՝ 5,6 տոկոս 6,3-ի դիմաց։ Հիմնական գնումների տարածաշրջանը Մերձավոր և Միջին Արևելքն է: Միաժամանակ Բեռլինն ու Փարիզը եվրոպական երկրներին սպառազինություն մատակարարող երեք հիմնական երկրների թվում են։ Գերմանիային և Ֆրանսիային բաժին է ընկել համապատասխանաբար 6,4 և 4,6 տոկոսը։
2023 թվականը հատկապես լավ տարի էր Գերմանիայի պաշտպանական արդյունաբերության համար։ «Իհարկե, դա կապված է Ուկրաինային ռազմական օգնության հետ, ինչպես նաև, օրինակ, Սինգապուրին սուզանավերի, Իսրայելին և Եգիպտոսին ֆրեգատների և կորվետների մատակարարումների հետ», - ասել է SIPRI-ի ավագ հետազոտող Փիթեր Ուեզեմանը:
Ուկրաինան 2019-2023 թվականներին դարձել է եվրոպական զենքի խոշորագույն ներկրողը և չորրորդը աշխարհում այն բանից հետո, երբ առնվազն 30 պետություններ Ուկրաինային որպես ռազմական օգնություն սկսել են զենք մատակարարել 2022 թվականի փետրվարից: Երկրի տեսակարար կշիռը սպառազինության համաշխարհային ներմուծման մեջ կազմել է 4,9 տոկոս՝ 2014-2018 թվականների 0,1 տոկոսի դիմաց: Ընդ որում, այդ ժամանակահատվածի համեմատ ռազմական ներմուծման ընդհանուր աճը կազմել է ռեկորդային 6633 տոկոս։ Կիևին զենքի հիմնական մատակարարներն են եղել ԱՄՆ-ը (39 տոկոս), Գերմանիան և Լեհաստանը համապատասխանաբար 14 և 13 տոկոսներով:
Ուկրաինայի պատերազմը ազդել է ոչ միայն Կիևի կողմից զենքի ներմուծման աճի, այլ նաև եվրոպական երկրների պատվերների կառուցվածքի վրա: Ավելացել են հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները։ Օրինակ 2023 թվականին Լեհաստանն ԱՄՆ-ից պատվիրել է 48 Patriot կայանք, 644 հրթիռ, ինչպես նաև տարբեր սենսորներ, օժանդակ սարքավորումներ և պահեստամասեր։ Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 15 մլրդ դոլար (13,7 մլրդ եվրո): Իր հերթին, Գերմանիան մտադիր է Իսրայելին վճարել գրեթե 4 միլիարդ եվրո Arrow 3 հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի համար, որն ունակ է խոցել ավելի քան 100 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախները։ Իսկ գերմանական հակաօդային պաշտպանության համակարգերը մատակարարվելու են Ավստրիային, Էստոնիային, Լատվիային ու Սլովենիայի։ «Վերջին երկու տարում մենք տեսել ենք Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկի զգալի աճ պայմանավորված Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակումներով», - հաստատել է ՊիտերՎեզեմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն
Ամենադիտված