Հայ շախմատիստներն Իրանում անցկացվող մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել
ՍՊՈՐՏԻրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: