Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կլինի Ադրբեջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան և կհանդիպի այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մարտի 11-12-ը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն»,-ասված է հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կմասնակցի Ղազախա-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։