Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպե՞ս պատրաստվել Ս. Հարության տոնին և ինպե՞ս նշել այն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: 

Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:

Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից։

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։

Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։ Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:

Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:


Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 17-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:


«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը». այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։ Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։ Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։


Ս. Զատկի տոնից սկսած հարկ է քահանա հրավիրել տուն` Տնօրհնեքի կարգ կատարելու:

Միմյանց շնորհավորում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:


Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար
Ամենադիտված