Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (10 մարտ) 1988 թ. «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր,


Ուկրաինա՝ Հողագործի օր

Ռուսաստան՝ Արխիվների օր

Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր

Լաոս՝ Ուսուցչի օր
Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր

Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1868-առաջին անգամ  «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։

1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։

1926- ծնվել է  ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։

1935- ծնվել է  հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։


1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։

1949 - ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։

1986- վախճանվել է   ամերիկահայ գրող Արամ Հայկազը։

1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։

2000 —վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։

2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։

- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։

2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։

2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է  հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։

2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:

2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ Գասպարյանն  իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով ևդիմել է վարչական դատարան:

2022- վախճանվել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503- ծնվել է  Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։

1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։

1628 —ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։

1670 —վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհանես Ռուդոլֆի Գլաուբերը։

1735- ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։

1772- ծնվել է  գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։

1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։ 1813 —Գերմանիայում սահմանվել է  «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։

1832-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։

1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։

1862 —ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։ 1872- վախճանվել է   իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։

1876 —հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։

1879-ծնվել է  գերմանացի գրող Յակով Վասերմանը։

1893 —Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։

1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։

1910 —Չինաստանում արգելվել է ստրկությունը։

1920- ծնվել է  ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։

1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։

1945- ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։

1952 —Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել  «ժամանակավոր նախագահ»։

1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։

1957- ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։

1958- ծնվել է  դերասանուհի Շերոն Սթոունը։

1967 —ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։

1970 —նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։

1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի  աստղագետների մի քանի խմբեր  հայտնաբերել են Ուրանի օղակները։

1982 —տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ․ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել ենԱրեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։

2001 — վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսյոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։

2018 —վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր «Givenchy»մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։  

Կ. Խաչիկյան

Արարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. Պեսկով
Ամենադիտված