Ադրբեջանը Հայաստանից պահանջել է «անհապաղ» իրեն հանձնել 4 գյուղ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ախորժակը բացվում է երկրաչափական պրոգրեսիայով. Բաքուն հիմա էլ Հայաստանից պահանջում է «անհապաղ» իրեն հանձնել 4 գյուղ։
Ինչպես հայտարարում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի մամուլի ծառայությանը, «դրանց պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է, եւ դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»։
Մուսթաֆաեւի մամուլի ծառայությունում հայտնել են Ադրբեջանի եւ Հայաստանի հանձնաժողովների հանդիպումների մասին, որոնք ստեղծվել են պետական սահմանի սահմանազատման համար։
«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաեւ Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի եւ Քյարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։