Ինդիան Ուելս․ Խաչանովը պարտվել է մրցաշարի երկրորդ շրջանում
ՍՊՈՐՏԱշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ինդիան Ուելսում (ԱՄՆ) անցկացվող ATP-1000 մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է բրազիլացի թենիսիստ Տիագո Ուայլդին (աշխարհի 65-րդ ռակետ):
Հանդիպումն ավարտվել է երկու սեթում՝ 6։1, 7։5 հաշվով՝ հօգուտ բրազիլացու։
Հաջորդ փուլում Ուայլդը կհանդիպի հունգարացի թենիսիստ, աշխարհի 58-րդ ռակետ Ֆաբիան Մարոժանի հետ։
Ինդիան Ուելսի մրցաշարը կանցկացվի մարտի 6-ից 17-ը։