Զելենսկին մտադիր է Կուլեբային հեռացնել երկրի ԱԳ նախարարի պաշտոնից․ ԶԼՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիտարկում է երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակը ընդհանուր առմամբ դժգոհ է դիվանագիտական ծառայությունից։
«Դեսպանատներում գործերի անմխիթար վիճակի մասին տեղեկատվությունը հոսում է տարբեր կողմերից՝ նույնիսկ որոշակի երկիր այցելած քաղաքական գործիչներից և աշխատակիցներից», - ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Կուլեբային փոխարինելու ամենահավանական թեկնածուն Իգոր Ժովկվան է։