Հասարակությունը փլուզվում է, երբ չկան ճշմարտության և արդարության սյուները․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«․․․ Տերն ասում է․ «Պահպանեցե՛ք իրավունքը (կամ ճշմարտությունը) և կատարեցե՛ք արդարությունը»։ Ճշմարտությունը և իրավունքը պահեք և արդարությունը կատարեք։ Մարդու կյանքի ամբողջ պատմությունը, ամբողջ ժամանակահատվածը՝ մեր ծննդյան օրից մինչև մեր մեկնումի օրը, ճշմարտության և արդարության մասին է, այդ պայքարի մասին է։
Հասարակությունը կփլուզվի և փլուզվում է, երբ այս երկու կարևոր սյուները չկան՝ ճշմարտությունը, որը կոչվում է նաև իրավունք և արդարությունը։
Երբ տկարանում են այս սյուները, երբ գոյություն չունեն, կյանքը խառնվում է իրար։
Ավելին՝ տեսանյութում։