Իսրայելում ձերբակալել են հայ ակտիվիստ Բեդիգ Գիրագոսյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հայ ակտիվիստ Բեդիգ Գիրագոսյանին, որից հետո նրան արգելել են մեկ ամսով գտնվել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածքում, այդ մասին X-ի իր միկրոբոլգում հայտնել է թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը․
Դատավարությունից հետո Բեդիգը ազատ է արձակվել մարտի 7- ին, նրան արգելել են 30 օրվա ընթացքում մոտենալ «Կովերի պարտեզ»-ին։
Բալյանը չի հստակեցրել Գիրագոսյանի ձերբակալության պատճառը, որին ուղարկել են Երուսաղեմի բանտ: Նրա խոսքով՝ ակտիվիստը ավելի քան 120 օր, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր մասնակցել է թաղամասի այն հատվածի պաշտպանությանը, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը