Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը ավտոճանապարհներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Շիրակի, Լոռու մարզերում, Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սիսիան, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:
Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Գորիս քաղաքում մառախուղ է:
Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։