Լարսը կրկին փակվել է բեռնատարների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն, այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Նշենք, որ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր մարտի 6-ին, այնուհետև մարտի 7-ի երեկոյան բացվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի–Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։