Երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են. Միրզոյանը՝ «Անադոլուին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։
«Այդ խնդիրներից առաջինը կապված է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքների հետ, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտային գծերի ապաշրջափակման հետ»,-ասել է նա։
Միրզոյանը նաև ասել է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ նոր հանդիպման օրը հայտնի չէ: Հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են և հույս հայտնել, որ Բայրամովի հետ առաջիկայում հանդիպման նոր օր կնշանակվի։