Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին». Հակոբ Բալաբեկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, հանգիստ երեխա էր: Էջմիածնում էինք ապրում, Հակոբը չորս տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Արտիմետ գյուղ: Հողամասում հայրիկն ինչ անում էր, նույնն էլ Հակոբն էր անում, օգնում էր մեզ ամեն հարցում: Շատ սիրում էր նկարել, երգում էր: Դպրոցում կարգապահ էր, շատ լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարան գովասանագիր է ստացել: Տարրական դասարանի դասվարին էր շատ սիրում՝ Նվարդ Վարդանյանին: Իսկ հետո իր դասղեկը դարձավ Քրիստինե Խաչատրյանը, նրան ևս Հակոբս շատ էր սիրում: Որոշել էր՝ երբ զորացրվեր, 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ին վարդագույն վարդեր էր նվիրելու իր դասղեկին: Տղայիս փոխարեն ես եմ նրան վարդերը նվիրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Հակոբի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբը երկընտրանքի առջև կանգնեց՝ կահույքագործությո՞ւն սովորել, թե՞ վարսահարդարություն: «Հայրիկն ասաց, որ կահույքագործի աշխատանքը բարդ է, փոշին կազդի իր թոքերի ու շնչառության վրա: Վահանս սիրում էր այդ գործը, աշխատանքներ ունի, բայց հետևելով հայրիկի խորհրդին՝ ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: Երբ դիմեցինք դպրոցի տնօրինությանը, որ Հակոբը ցանկանում է դուրս գալ իններորդ դասարանից, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը նեղսրտում էին՝ մեր սովորող, լավագույն աշակերտներից է, թող շարունակի ուսումը, բայց Հակոբս արդեն որոշել էր, իրեն չէինք կարող ստիպողաբար դպրոց ուղարկել: Երեք ամիս վարսահարդարություն սովորեց, շատ լավ վարսահարդար էր, աշխատեց մինչև բանակ գնալը, մեզ թիկունք կանգնեց»:

Մայրիկն ասում է՝ որդին ամեն ինչ հասցնում էր՝ և՛ հայրիկին օգնել, և՛ որպես վարսահարդար աշխատել, և՛ անգամ մեքենաների դիմապակիներ փոխելը սովորել: «Զորացրվելուց հետո մտադիր էր գյուղում վարսավիրանոց բացել, անգամ փոքր քույրիկին վարսահարդարման կամ դիմահարդարման դասերի ուղղորդելու մտադրություն ուներ, որ հետագայում միասին աշխատեին: Դա իր երազանքն էր: Շատ աշխատասեր էր, և իր աշխատասիրությունը, համեստությունը, իր նկարելու շնորհքը, ամեն ինչ Հակոբը ժառանգել է իր հայրիկից»: Հակոբը ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 21-ին: Ծառայում էր Կապանում: Մայրիկն ասում է՝ որդու համար բանակը կարևոր և առաջնային դեր ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին հիմք դառնալ տարկետում ստանալու, ծառայության ժամկետի հետաձգման համար, բայց հայրիկին ասաց, որ միայնակ է գնալու զինկոմիսարիատ. «Պետք է գնամ ծառայելու, զինվորական հագուստ հագնեմ, դրանով ենք տղամարդ դառնում, հասունանում»: Կատակով ասացի՝ քեզ համար կգնեմ այդ հագուստը, կհագնես, «մա՛մ, այդ հագուստը չեմ հագնելու տան մեջ ման գամ, այդ հագուստով պետք է հայրենիք պաշտպանեմ»: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, հաստատակամ էր ծառայելու իր որոշման մեջ՝ «երկու տարի է, իմացեք՝ գնացել եմ խոպան աշխատելու»: Ծանուցագիրը վերցրեց, գնաց, մազերը կտրեց, եկավ տուն՝ պատրաստ եմ, գնում եմ բանակ: Իսկ մեզ զգուշացրեց. «Պա՛պ ջան, մեր տան մեջ երաժշտություն չի հնչելու, տղաները Եռաբլուրում են, իրենք մեզ համար են զոհվել»»: Ծառայության ընթացքում Հակոբը երբեք որևէ հարցում չի դժգոհել:

«Զորակոչվելուց հետո հուլիսի 24-ին իր երդմնակալությունն էր: Գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությունից հետո տղաներին թույլ էին տալիս դուրս գալ, ծնողների հետ մի տեղ գնալ: Հակոբս ինձ իր ստացած պատվոգիրը տվեց՝ «մա՛մ, սա ձեր դաստիարակության արդյունքն է»: Իր զինակից ընկերները շատ լավն են եղել, իրենց զոհվելուց հետո ծնողներով շփվում ենք, բոլորը լույս տղերք են: Դժվարություններ ևս ունեցել են, հետո իմացել ենք, որ դիրքեր են բարձրացել, վրան չեն ունեցել, բաց երկնքի տակ են քնել, բայց Հակոբս երբեք մեզ ոչինչ չի ասել՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա, հե՛րս, սաղ տոչնի ա, մի նեղվեք, ամեն ինչ տղու համար է»»: 2022թ. ապրիլի 19-ին Հակոբն արձակուրդ է գալիս, անակնկալ մատուցում իր ընտանիքին, քանի որ վերջիններիս ասել էր, թե արձակուրդ գալ չի ստացվում: «Այդ օրը վերջին անգամ տեսա տղայիս: Իսկ հայրիկը Հակոբի ընկերոջ եղբոր երդմնակալությանը գնաց և այդ ժամանակ է տեսել Հակոբին: Միասին այդ օրը ժամանակ էին անցկացրել, ամուսինս ասում է՝ Հակոբի հայացքը կարծես մի բան խնդրեր, մինչև հիմա աչքիս առաջից չի գնում»: Սեպտեմբերի 5-ին Հակոբն ասում է, որ իրենց տանում են Մեղրիի «պոլիգոններ»՝ զորավարժության: Հակոբը հրետանավոր էր: «Սեպտեմբերի 8-ին մինչև զորամաս իջնելն ասաց, որ խրախուսանք են ստացել, արձակուրդ է գալու: Բայց զորամաս հասնելուց հետո զանգեց հայրիկին ու ասաց. «Տուն չեմ գալու, ուրիշների անուններն են գրել մեր փոխարեն»: Հայրիկն իրեն ոգևորեց, որ չնեղվի, կբարձրանա դիրքեր, կիջնի, հետո արձակուրդ կգա: Երբ դիրքեր էր բարձրանում, իրեն միշտ զգույշ լինելու խորհուրդ էինք տալիս:

Ամուսինս մասնակցել է 1990-ականների պատերազմին ու տղային միշտ զգոն և ուշադիր լինելու խորհուրդ էր տալիս: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հինգի կողմերն էր զանգեցի, ասաց՝ մա՛մ, խառն ենք, հաց ենք ուտում, որ դիրքեր բարձրանանք, կզանգեմ, ու էլ չզանգեց: Ամբողջ գիշեր ամուսինս անհանգիստ էր, կարծես սիրտը վկայեր, անընդհատ զանգում էր Հակոբին, անհասանելի էր: Առավոտյան վեց անց քառասուն զանգեցի երեխուն, զանգը գնաց, անջատեց: Արդեն գիտեինք պատերազմի մասին: Էլի զանգեցինք, արդեն անհասանելի էր: Իմ տղան ու իր ընկեր Շահենը մինչև յոթից տասը պակաս կռվել են մեծաքանակ թշնամու դեմ: Երկուսի վիրավորումն էլ գլխի շրջանում էր: Սեպտեմբերի 13-ին ամբողջ օրը որևէ լուր չստացանք, 14-ին ամուսինս գնաց Կապան: Այնտեղ ասել էին, որ երեխեքը անտառներում են, բայց թշնամու դիտակետում, ու դեռ չեն կարող տղաներին օգնության հասնել:

Հանգստացրել էին ծնողներին, ուղարկել տուն: Սեպտեմբերի 17-ին իմացանք, որ վիրավոր զինվոր կա, որին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ: Ամուսինս հեռախոսով խոսել էր հետը, հարցրել Հակոբի մասին, նա էլ ասել էր, որ Հակոբն ու Շահենը դեպի անտառ են գնացել: Այդ մտքով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 19ին, սակայն, հրամանատարն ասում է, որ այդ դիրքերում որևէ մեկը չի փրկվել: Ինը հոգի են եղել, երկուսը լքել են դիրքը, յոթն անմահացել են: Երկու ընկեր միասին ծառայեցին, միասին անմահացան, մեզ էլ շատ հարազատ ընտանիքներ դարձրեցին: Առհասարակ, մեր յոթ տղաների ծնողներով շատ ենք հարազատացել»: Հակոբը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Օրեր անց նա տանն էր, հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորությունն էր: Հակոբի ավագ քույրիկի կրտսեր որդին, որը ծնվել է նախորդ տարի, կրում է նրա անունը:

«Հակոբս ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, առաջին աշխատավարձս մեծ քույրիկինն ու իր տղայինն է, խենթանում էր քրոջ ավագ տղայի համար, հաջորդ աշխատավարձը փոքր քրոջս եմ տալու, մյուսը քեզ ու պապային, իսկ հետո աշխատեմ, որ ինչ պակաս բան ունենք, լրացնենք: Այնքան երազանքներ ուներ: Ուզում էր երեք աղջիկ ունենալ ու մեկ տղա, երբ հարցնում էի, թե ինչու մեկ տղա, արձագանքում էր՝ որ տան լույսը վառ պահող լինի»: Իսկ ապրելու ուժ տիկին Քրիստինեն ստանում է իր ընտանիքից՝ դուստրերից, թոռնիկներից: «Իրենց համար ենք ապրում: Մեծ թոռնիկս այնքան նման է Հակոբին. երբ մեր տուն է գալիս, ինձ թվում է, որ Հակոբս է այն նույն տարիքում, երբ եկանք այս գյուղ: Հակոբը շատ կապված էր հայրիկի հետ, նրա թև ու թիկունքն էր: Հիմա հայրիկն ասում է՝ աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին: Իրեն ասում եմ՝ դու ես մեր ընտանիքի թիկունքը, արձագանքում է՝ բա իմ թիկունքն ո՞ւր գնաց»:

Հ. Գ. Հակոբ Բալաբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Արտիմետի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում
Ամենադիտված