Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրենք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեն վճարելու.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հարկերից, հարկերը պարտադիր վճարելուց, ինչ-որ երկարաշունչ, իր կարծիքով՝ խորահույզ ճառեր է արտասանում այդ թեմայով: Այնպես, որ կարելի է կարծել, թե ինքը խորությամբ հասկանում է «նյութը», որի մասին պոպուլիստաբար երկարախոսում է: Ուրեմն, Փաշինյանն ասում է՝ «հարկեր», ասում է՝ «հերոսը հարկատուն է», ասում է՝ բոլորը պարտադիր պիտի վճարեն հարկերը»... Սկսենք թվարկման վերջից: Իսկ ի՞նչ է, որևէ մեկը հակառա՞կն է պնդել, թե՝ «չէ՛, պետք չի հարկերը վճարել»: Կարծեք թե՝ ոչ: Չկա ու չի կարող նման բան լինել: Երկրորդը. իսկ ի՞նչ է, որևէ մեկը հարկերը չի՞ վճարում: Եթե կան այդպիսիք, ապա դրա համար համապատասխան մարմիններ գոյություն ունեն՝ իրենց համապատասխան ստորաբաժանումներով: Ու եթե այդ մարմինները չեն կարողանում իրենց գործը հավուր պատշաճի անել, ապա դա ոչ թե մեր՝ հարկատուներիս խնդիրն է, այլ՝ պետական կառավարման ապարատի և այդ ապարատի գլխին կանգնած անձնավորության գլխացավանքն է:

Երրորդը. այս՝ «հարկեր վճարելու», «հարկատու» լինելու թեմայի և խոսակցությունների շրջածիրում կան նրբերանգներ, որոնք քչերն են շոշափում, իսկ թեմայի սիրահար Փաշինյանն ընդհանրապես ու միտումնավոր շրջանցում է դրանք: Հիմնական նրբերանգներից մեկն այն է, որ ցանկացած բնակիչ, այսպես թե այնպես, հարկատու է: Նույնիսկ եթե դա ոչ մի տեղ չաշխատող բնակիչ է, միևնույնն է, անուղղակի կերպով նա ևս հարկատու է:

Ինչպե՞ս: Շատ պարզ. ցանկացած ապրանք, որ գնում է որևէ մեկը, ցանկացած ծառայություն, որից օգտվում է որևէ մեկը, ունի գին, ունի սակագին, որոնց մեջ արդեն պետական հարկերի մասն արտացոլված է: Ու ստացվում է, որ, օրինակ՝ գնելով 1 հաց, դուք արդեն անուղղակիորեն հարկ եք վճարում, քանի որ այդ հացի գնի մեջ արտացոլված են համապատասխան հարկերը: Նույնը՝ ծառայությունների վերաբերյալ՝ լինի վարսավիրանոց, թե մեկ այլ բան: Մեկ այլ նրբերանգ է այն, որ հարկ վճարում են տվյալ պետության տարածքում ապրող, աշխատող բոլոր բնակիչները՝ անկախ իրենց քաղաքացիությունից: Համենայն դեպս, այդպես պիտի լինի: Բայց հարկավճարումը ոչ մեկին, կներեք, հերոս չի դարձնում: Դա, կներեք, դեմագոգիա է:

Հարկը պետության կողմից սահմանված պարտադիր վճար է: Դա, այո, հարկադրանք է, պարտականություն է, այլապես անունը ոչ թե «հարկ» կլիներ, այլ, օրինակ՝ «պարգև» կամ «հանգանակություն»: Շատ ավելի կարևոր է, թե ինչ է լինում մեր վճարած հարկերի հետ, չարքաշ աշխատանքով հազարավորների գոյացրած պետական միջոցները ինչպե՞ս են տնօրինվում պետության, այս դեպքում՝ օրվա իշխանության կողմից: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ու այս դեպքում չափազանց կարևոր է նաև, թե հատկապես ո՞վ է խոսում հարկերի, դրանք վճարելու մասին, Նիկոլ Փաշինյա՞նը: Դիտարկենք մի քանի ակնհայտ հանգամանք:

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն ու կառավարությունը՝ մեր վճարած հարկերից գոյացած պետական միջոցները: Եթե կարճ ու կոնկրետ, ապա՝ մսխում են այդ միջոցները, քամուն են տալիս, ծախսում են անարդյունավետ, աննպատակ, անպատասխանատու կերպով: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ասենք, չզլանանք. ա) անարդարացիորեն բարձր աշխատավարձեր են ստանում, բ) բացարձակապես չհիմնավորված պարգևավճարներ են ստանում, գ) մեկնում են արտասահմանյան ուղևորությունների, ըստ որում՝ իրենց հետ պետական օդանավով տանելով նաև իրենց ընտանիքի անդամներին, դ) պահում են անհիմն ուռճացված ոստիկանական ու պատժիչ մարմիններ, ե) գնում են հարմարավետ ու թանկարժեք «պադավատներ», զ) կազմակերպում են տոնական «լուսավորություններ», «հրավառություններ», «տաշի-տուշիներ», է) կատարում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող «մեկ անձից գնումներ», ը) չեղած համերգի համար գումար են վճարում ինչ-որ արտասահմանյան երգչիստի, թ) գնում են բազմամիլիոնանոց դղյակներ՝ Փարիզում ու Լոնդոնում, որպես դեսպանատուն (թե չէ, որ Փաշինյանի դեսպանը դղյակում չնստի, խանչալի քարը կընկնի, էլի) ու այսպես կարելի է շարունակել և դեռ էլի ասելու բան կլինի:

Ամենից կարևորը. մեր վճարած հարկերի հաշվին ապրողների իշխանությունը պարտավոր է իրականացնել երկրի, պետության ու բնակչության արդյունավետ պաշտպանություն, այսինքն՝ ապահովել պաշտպանվածությունն ու անվտանգությունը: Ոչ միայն չի՛ ապահովում, այլև հակառակը, իր գործունեությամբ է՛լ ավելի է վտանգում առանց այդ էլ խարխլած վիճակը: Ամենից կարևո՛րը. առհասարակ, այդ իշխանությունն է հարկատուների համար, այլ ոչ թե հարկատուներն են իշխանության համար: Մեծ հաշվով, հարկատուներն են իշխանության, իշխանավորների գործատուն: Հարց. մեզ՝ հարկատուներիս նման աշխատող(ներ) պե՞տք են:

Մեզ պե՞տք է «աշխատող», որը ոչ մի բանից ոչինչ չի հասկանում, որը միայն կարողանում է տակուգլուխ խոսել, որը շարունակ ստում է կամ «կռուտիտներ» անում, որը, ի լրումն ամենի, դեռ մի բան էլ կրկնակի, քառակի բարձր վարձատրություն է պահանջում ու ստանում: Ինչի՞ համար. Արցախը վարի տալո՞ւ, Հայաստանը Թուրքիայի երախը նետելո՞ւ, թե՞ եղած-չեղածը աղետի ու կործանման մատնելու համար: Նիկոլ Փաշինյանը, տեսեք-տեսեք, պահանջում է, որ մարդիկ վճարեն հարկերը: Իսկ ի՛նքը, իր քպական շրջապատը գոնե հասկանո՞ւմ են, թե դեռ ինչքան հարկեր իրե՛նք ունեն մեզ վճարելու: Դուք, ձեր իշխանությունը հայությանն ու հաջորդ սերունդներին Արցախ եք պարտք, հայությունից խլված հաղթանակներ եք պարտք: Ուղղակիորեն ձեր վրա է ավելի քան 5000 ազնիվ հայորդիների արյունը: Դուք մեր ազգին հազար ու հազար կործանված կյանք եք պարտք: Դուք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեք վճարելու, որ ձեր մի քանի տասնյակ սերունդներին էլ քիչ չի թվա: Եկել է Հայաստանին ու հայությանը ձեր «հարկերը» վճարելու ժամանակը:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղը
Ամենադիտված