Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր իսկական քրիստոնյա պետք է այսպես դիմավորի պատրաստվի և Սուրբ Հարության տոնը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:   

Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը:

Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուս գալ պահքից։

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։ Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։

Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:

Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:  

Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 17-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:

«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը». այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։ Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։

Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։

Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։    Ս. Զատկի տոնից սկսած հարկ է քահանա հրավիրել տուն` Տնօրհնեքի կարգ կատարելու: Միմյանց շնորհավորում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով: 

Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

  Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական 

Եվրոպան փորձել և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ ԼավրովԵրկրպագելու եմ Նովակ Ջոկովիչին․ նա լեգենդ է․ Սպերցյանը՝ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոնMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Եվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Փետրվարին 3 նշանակալի աստղագիտական երևույթներ են սպասվում. Հայհիդրոմետի տնօրենը գրում է Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին Սեբաստիա փողոցում բшխվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրшվոր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել (տեսանյութ) ՈՒղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 8 զnհ, 26 վիրավnրԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում պայթյուն և փլուզում է տեղի ունեցելԻրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է Վերին Լարսը փակ է բեռնատարների համար Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային Եվրո-2026. Հայաստանի ֆուտզալի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը Երբ իշխանությունը պшտերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պшտերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը․ վտшնգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը․ Սուրենյանց Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավnրներՀնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել Լա Լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» Ռուսաստանի և Հայաստանի միջև նավիգացիոն փորձարկումը կհետաձգվի ավելի ուշ ժամկետներՎենսը գալիս է. Մոսկվային կոչ են անում կանխել Արևմուտքի ձեռքով Կովկասը խեղդելը«Նոր ժողովրդական կուսակցություն»–ը պահանջել է Հայաստանից արդար քննություն անցկացնել Կարապետյանի գործովԵրկու աթոռին նստել չի հաջողվի. Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե այն միանա ԵՄ-ինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը. պատմության այս օրը (փետրվարի 1)Հրդեհ Գևորգ էմինի փողոցում գտնվող շինանյութի պահեստում Բախվել են ավտոմեքենաներ․ կա 3 տուժած Հրդեհ Գյումրի քաղաքում Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ պատժամիջոցները Վենեսուելան հայտարարում է քաղբանտարկյալների համաներման մասին Արևմտյան հետախուզական գործակալություններն Իրանում չեն կարողացել գտնել միջուկային զենքի մշակման ապացույցներ․ NYT Վթար՝ Կոտայքում16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել էԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռ է նկատվել Իրանի սահմանի մոտ
Ամենադիտված